https://arm.sputniknews.ru/20250629/inchu-miqajel-srbazany-hrazharvec-varchapeti-teknatsu-linel-pashtpan-90766118.html
Ինչու Միքայել սրբազանը հրաժարվեց վարչապետի թեկնածու լինել. պաշտպան
Ինչու Միքայել սրբազանը հրաժարվեց վարչապետի թեկնածու լինել. պաշտպան
Sputnik Արմենիա
Միքայել սրբազանը նպատակահարմր չի գտնում, որ իր դեմ մեղադրանքները խմբավորեն Բագրատ սրբազանի դեմ մեղադրանքների հետ ու ներկայացնեն որպես ընդհանուր Մայր Աթոռի... 29.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-29T16:12+0400
2025-06-29T16:12+0400
2025-06-29T16:12+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
արա զոհրաբյան
կալանք
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90764620_0:0:1281:720_1920x0_80_0_0_c249bda9eb63bf716e33dc7c711b166a.jpg
ԵՐԵՎԱՆ, հունիսի 29 - Sputnik. Արքեպիկսոպոս Միքայել Աջապահյանը կալանավայրից հրաժարվեց վարչապետի թեկնածու լինել իշխանություններին իրենց մեղադրանքները հիմնավորելու առիթ չտալու համար, հայտարարել է սրբազանի պաշտպանական թիմից իրավաբան Արա Զոհրաբյանը։«Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցերը թեկնածության մասին արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել սրբազանի շահերի տեսակետից: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար, իսկ սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել։ Եվ դրան զուգահեռ նրան ուզում են վարչապետի թեկնածու դարձնել», - հայտարարել է Զոհրաբյանը։Իշխանությունը Միքայել սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել։ Բագրատ սրբազանի ձայնագրությունները Փաշինյանը կապում է ամբողջ Մայր Աթոռի հետ:Սրբազանը որևէ մեկի հետ իր որոշման մասին չի քննարկել, դրսից զանգ չի ստացել։Զոհրաբյանը և սրբազանի մյուս չորս պաշտպանները հունիսի 30-ին ասուլիսի ժամանակ կներկայացնեն լրագրողներին և հանրությանը հետաքրքրող այլ մանրամասներ։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Դատարանն 2 ամսով կալանավորել է Շիրակի թեմի առաջնորդին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ինչու Միքայել սրբազանը հրաժարվեց վարչապետի թեկնածու լինել. պարզաբանում է պաշտպանական թիմից Արա Զոհրաբյանը
Sputnik Արմենիա
Ինչու Միքայել սրբազանը հրաժարվեց վարչապետի թեկնածու լինել. պարզաբանում է պաշտպանական թիմից Արա Զոհրաբյանը
2025-06-29T16:12+0400
true
PT1M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90764620_158:0:1118:720_1920x0_80_0_0_7ccba6236cc822abac70b32ccdff7556.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, կալանք, մայր աթոռ սուրբ էջմիածին, видео
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, արա զոհրաբյան, կալանք, մայր աթոռ սուրբ էջմիածին, видео
Ինչու Միքայել սրբազանը հրաժարվեց վարչապետի թեկնածու լինել. պաշտպան
Միքայել սրբազանը նպատակահարմր չի գտնում, որ իր դեմ մեղադրանքները խմբավորեն Բագրատ սրբազանի դեմ մեղադրանքների հետ ու ներկայացնեն որպես ընդհանուր Մայր Աթոռի գործընթաց։
ԵՐԵՎԱՆ, հունիսի 29 - Sputnik. Արքեպիկսոպոս Միքայել Աջապահյանը կալանավայրից հրաժարվեց
վարչապետի թեկնածու լինել իշխանություններին իրենց մեղադրանքները հիմնավորելու առիթ չտալու համար, հայտարարել է սրբազանի պաշտպանական թիմից իրավաբան Արա Զոհրաբյանը։
«Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցերը թեկնածության մասին արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել սրբազանի շահերի տեսակետից: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար, իսկ սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել։ Եվ դրան զուգահեռ նրան ուզում են վարչապետի թեկնածու դարձնել», - հայտարարել է Զոհրաբյանը։
Իշխանությունը Միքայել սրբազանին ցանկանում է կապակցել
Բագրատ սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել։ Բագրատ սրբազանի ձայնագրությունները Փաշինյանը կապում է ամբողջ Մայր Աթոռի հետ:
«Այո, Բագրատ սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա՝ Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են: Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել սրբազանը հստակ հայտարարություն է կատարել», - ասել է Զոհրաբյանը։
Սրբազանը որևէ մեկի հետ իր որոշման մասին չի քննարկել, դրսից զանգ չի ստացել։
Զոհրաբյանը և սրբազանի մյուս չորս պաշտպանները հունիսի 30-ին ասուլիսի ժամանակ կներկայացնեն լրագրողներին և հանրությանը հետաքրքրող այլ մանրամասներ։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Դատարանն 2 ամսով կալանավորել է Շիրակի թեմի առաջնորդին։