https://arm.sputniknews.ru/20250629/hrashqvov-zvoher-cheghan-vuchichy-ugherdz-e-hghel-belgradum-teghi-unecats-ankargutjunneric-hetvo-90767065.html
Հրաշքով զոհեր չեղան. Վուչիչը ուղերձ է հղել Բելգրադում տեղի ունեցած անկարգություններից հետո
Հրաշքով զոհեր չեղան. Վուչիչը ուղերձ է հղել Բելգրադում տեղի ունեցած անկարգություններից հետո
Sputnik Արմենիա
Ընդդիմության գործողությունների պատճառով քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների կյանքը վտանգի տակ է հայտնվել, հայտարարել է պետության ղեկավարը: 29.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-29T17:32+0400
2025-06-29T17:32+0400
2025-06-29T18:22+0400
բելգրադ
ալեքսանդր վուչիչ
սերբիա
անկարգություններ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90767553_1:0:1142:642_1920x0_80_0_0_50a3e17a7028ecbaf2261133f7cecb6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի- Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադում գիշերային անկարգությունների ժամանակ «միայն հրաշքով» է հաջողվել խուսափել մարդկային զոհերից: Այս մասին նա ասել է կիրակի օրը ուղերձում՝ ելույթ ունենալով ՆԳ նախարար Իվիցա Դաչիչի և ոստիկանության տնօրեն Դրագան Վասիլևիչի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նրա խոսքով՝ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների կյանքը վտանգի տակ է հայտնվել ընդդիմության գործողությունների պատճառով: Նա ընդգծել է, որ «Սերբիան հաղթել է»:Նշենք, որ անկարգությունները սկսվել էին հունիսի 25-ին ցուցարարների ներկայացրած վերջնագրի ավարտից հետո. նրանք պահանջում էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը և հեռացնել իշխանության կողմնակիցների վրանային ճամբարը խորհրդարանի շենքի մոտ:ՆԳՆ տվյալներով՝ բախումների հետևանքով տուժել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ: Հիվանդանոցներ է դիմել 22 մարդ, երկուսը՝ ծանր վնասվածքներով։ Կիրակի առավոտյան իրավիճակը քաղաքում կայունացել է, կոմունալ ծառայությունները վերացրել են անկարգությունների հետևանքները: Սերբիայի նախագահ Վուչիչը վատ է զգացել, նա ընդհատել է ուղևորությունը ԱՄՆՈստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիան հավաքել է մոտ 36 հազար մարդ։ Ակցիայի ընթացքում մասնակիցները ճայթուկներ և այլ առարկաներ են նետել ոստիկանական պատնեշի վրա, ուժայինները արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել: Ոստիկանությունը պարզաբանել է, որ ֆիզիկական ուժ է կիրառվել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել շղթան։Խորհրդարանի խոսնակ և նախկին վարչապետ Աննա Բաբիչը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները «կոչ են արել ոչնչացնել Սերբիան քաղաքացիական պատերազմի միջոցով»:
բելգրադ
սերբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Столкновения протестующих с силовиками в Белграде
Sputnik Արմենիա
Столкновения протестующих с силовиками в Белграде
2025-06-29T17:32+0400
true
PT1M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90767553_286:0:1142:642_1920x0_80_0_0_ba4e24baebdbe407ac51fc2a71b3219a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգրադ, ալեքսանդր վուչիչ, սերբիա, անկարգություններ, բողոքի ակցիա, видео
բելգրադ, ալեքսանդր վուչիչ, սերբիա, անկարգություններ, բողոքի ակցիա, видео
Հրաշքով զոհեր չեղան. Վուչիչը ուղերձ է հղել Բելգրադում տեղի ունեցած անկարգություններից հետո
17:32 29.06.2025 (Թարմացված է: 18:22 29.06.2025) Ընդդիմության գործողությունների պատճառով քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների կյանքը վտանգի տակ է հայտնվել, հայտարարել է պետության ղեկավարը:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի- Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադում գիշերային անկարգությունների ժամանակ «միայն հրաշքով» է հաջողվել խուսափել մարդկային զոհերից: Այս մասին նա ասել է կիրակի օրը ուղերձում՝ ելույթ ունենալով ՆԳ նախարար Իվիցա Դաչիչի և ոստիկանության տնօրեն Դրագան Վասիլևիչի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ես երջանիկ եմ, որ զոհեր չեն եղել։ Դրագանը և ես ամբողջ գիշեր արթուն ենք մնացել՝ վախենալով վատագույնից։ Սա իսկական հրաշք է։ Սա Սերբիայի պատմության մեջ առաջին հավաքն է, որին մարդկանց կանչել են հանուն բռնության։ Յուրաքանչյուր մասնակից՝ լինի չափահաս, թե ոչ, պատասխանատվություն է կրելու»,- հայտարարել է Վուչիչը։
Նրա խոսքով՝ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների կյանքը վտանգի տակ է հայտնվել ընդդիմության գործողությունների պատճառով: Նա ընդգծել է, որ «Սերբիան հաղթել է»:
Նշենք, որ անկարգությունները սկսվել էին հունիսի 25-ին ցուցարարների ներկայացրած վերջնագրի ավարտից հետո. նրանք պահանջում էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը և հեռացնել իշխանության կողմնակիցների վրանային ճամբարը խորհրդարանի շենքի մոտ:
ՆԳՆ տվյալներով՝ բախումների հետևանքով տուժել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ: Հիվանդանոցներ է դիմել 22 մարդ, երկուսը՝ ծանր վնասվածքներով։ Կիրակի առավոտյան իրավիճակը քաղաքում կայունացել է, կոմունալ ծառայությունները վերացրել են անկարգությունների հետևանքները:
Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիան հավաքել է մոտ 36 հազար մարդ։ Ակցիայի ընթացքում մասնակիցները ճայթուկներ և այլ առարկաներ են նետել ոստիկանական պատնեշի վրա, ուժայինները արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել: Ոստիկանությունը պարզաբանել է, որ ֆիզիկական ուժ է կիրառվել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել շղթան։
Խորհրդարանի խոսնակ և նախկին վարչապետ Աննա Բաբիչը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները «կոչ են արել ոչնչացնել Սերբիան քաղաքացիական պատերազմի միջոցով»: