00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում չեղյալ են հայտարարվել ՌԴ-ի գծով բոլոր մշակութային միջոցառումները

© Sputnik / Margarita NekrasovaԲաքու
Բաքու - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2025
Բաժանորդագրվել
Չեղարկվում են մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է երկրում ռուսական պետական և մասնավոր հաստատությունների գծով բոլոր մշակութային միջոցառումների չեղարկման մասին՝ այդ որոշումը կապելով Եկատերինբուրգում Ադրբեջանից ՌԴ քաղաքացիների սպանության գործով կասկածյալների ձերբակալման հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նման որոշման առիթ են հանդիսացել Եկատերինբուրգում իրավապահ մարմինների գործողությունները, որոնք կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեությունը: Բաքվում ավելի վաղ բողոք էին հայտնել ուժայինների գործողությունների կապակցությամբ՝ պնդելով, որ այդ ընթացքում երկու ադրբեջանցի է սպանվել, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Ինչպես հայտարարել են Ադրբեջանի մշակույթի նախարարությունում, այդ կապակցությամբ «չեղյալ են հայտարարվում մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները, որոնք նախատեսված են անցկացնել Ադրբեջանում Ռուսաստանի պետական և մասնավոր հաստատությունների գծով»:
Փաստաթղթում ռուսական իրավապահ մարմինների գործողությունները սպանության մեջ կասկածվողների նկատմամբ բնութագրում են որպես «բռնության ակտեր», պնդում են, որ դրանք ուղղված են «ադրբեջանցիների դեմ էթնիկ հիմքով» և իբր «ձեռք են բերել համակարգված բնույթ»:
Հաղորդվում է, որ քաղաքացիները տոմսերի վերադարձի համար կարող են դիմել համապատասխան վաճառքի կետեր և առցանց հարթակներ:
ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցախմբի անդամների ձերբակալության մասին: Գերատեսչությունում նշել են, որ շուտով նրանց նկատմամբ խափանման միջոց կընտրվի։ Հետաքննության վարկածով՝ ֆիգուրանտները, որոնք «էթնիկ հանցախմբի մաս էին կազմում», ներգրավված են 2001, 2010, 2011 թվականներին Եկատերինբուրգ քաղաքի տարածքում կատարված սպանությունների և սպանության փորձերի մի շարք դրվագներում: Մի քանի կասկածյալներ արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, համագործակցում են քննության հետ, խուզարկություններ են կատարվել նշված անձանց բնակության վայրերում:
ՔԿ քննչական վարչությունում նաև ավելի վաղ ճշտել են, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանության, վարձու սպանության, ինչպես նաև վարձու սպանության փորձի մասին քրեական գործի ֆիգուրանտները ստուգվում են այլ հանցագործություններին մասնակցության համար:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել երկրում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովը՝ կապված Եկատերինբուրգում մի քանի սպանությունների մեջ կասկածվողների ձերբակալության հետ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ռուս դիվանագետին կանչելը, հայտարարել է, որ ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարն անհրաժեշտ պարզաբանումներ է տվել, իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո: Նրա խոսքով՝ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների առթիվ քրեական գործերի հետաքննության շրջանակում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել «կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են՝ ծագումով Ադրբեջանից»:
Լրահոս
0