00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չեղարկել է այցը Մոսկվա

© Sputnik / Murad OrujovԱդրբեջանի Միլլի Մեջլիսը
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2025
Բաժանորդագրվել
Որոշումը կապում են Ռուսաստանի քաղաքացիների սպանության գործով ադրբեջանցի կասկածյալների ձերբակալության հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում նախատեսված Միլլի Մեջլիսի (խորհրդարան) և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը։
Որոշումը կապում են Եկատերինբուրգում Ռուսաստանի քաղաքացիների սպանության գործով ադրբեջանցի կասկածյալների ձերբակալության հետ։

«Միլի Մեջլիսի խոսնակի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, որը նախատեսվում էր անցկացնել Մոսկվայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցախմբի անդամների ձերբակալության մասին: Գերատեսչությունում նշել են, որ շուտով նրանց նկատմամբ խափանման միջոց կընտրվի։ Հետաքննության վարկածով՝ ֆիգուրանտները, որոնք «էթնիկ հանցախմբի մաս էին կազմում», ներգրավված են 2001, 2010, 2011 թվականներին Եկատերինբուրգ քաղաքի տարածքում կատարված սպանությունների և սպանության փորձերի մի շարք դրվագներում: Մի քանի կասկածյալներ արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, համագործակցում են քննության հետ, խուզարկություններ են կատարվել նշված անձանց բնակության վայրերում:
ՔԿ քննչական վարչությունում նաև ավելի վաղ ճշտել են, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանության, վարձու սպանության, ինչպես նաև վարձու սպանության փորձի մասին քրեական գործի ֆիգուրանտները ստուգվում են այլ հանցագործություններին մասնակցության համար:
Լրահոս
0