Տիկնիզյանի կինը պատմել է` ինչպես է ֆուտբոլիստը հեռացել «Լոկոմոտիվից»
20:49 28.06.2025 (Թարմացված է: 20:53 28.06.2025)
© Photo : Nikola Mitic / FK Crvena zvezdaՆաիր Տիկնիզյան

© Photo : Nikola Mitic / FK Crvena zvezda
Բաժանորդագրվել
Յանա Ռոմաշկինան վստահեցրել է, որ Նաիր Տիկնիզյանը շատ լավ է բաժանվել «Լոկոմոտիվից»:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի կինը՝ Յանա Ռոմաշկինան, վստահ է, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղերից մեկից հետո ֆուտբոլիստի էմոցիոնալ ելույթը մոսկովյան թիմից հեռանալու ծրագրի մաս չի եղել: Նա այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։
Տիկնիզյանը մայիսի 19-ին ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո (2:2) դժգոհություն էր հայտնել ակումբում իր վիճակի մասին և լրագրողներին ասել, որ առաջիկա «տրանսֆերային պատուհանի» ժամանակ ցանկանում է հեռանալ «Լոկոմոտիվից»: Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» և 3 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
«Չեմ կարծում, որ նա որոշակի ծրագիր ուներ։ Նա պարզապես ցանկանում էր, որ տրանսֆերը կայանա, ինչի մասին էլ ասաց։ Եվ վերջ։ Չեմ կարծում, որ դա խթանեց։ Պարզապես լավ առաջարկ եղավ, Նաիրը այն քննարկեց մարզչական շտաբի և ղեկավարության հետ, և նրանք որոշեցին, որ ակումբը կարող է բաց թողնել նրան: Նա շատ էր ուզում, որ իրեն բաց թողնեն։ Դրա համար էլ ամեն ինչ հենց այդպես էլ դասավորվեց։ Բայց ոչ այն պատճառով, որ նա ինչ-որ բան ասաց, այլ, որ պահը հարմար էր: Եվ հավանաբար արդեն ժամանակն էր: «Լոկոմոտիվից» նա բաժանվեց լավ հարաբերություններով», - ասել է Ռոմաշկինան։
Հիշեցնենք` Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվում» հանդես էր գալիս 2021 թվականից։ Ակումբի կազմում նա անցկացրել է 122 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը հանդես է եկել նաև ԲԿՄԱ-ում։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 22 հանդիպում։