00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղի ունեցողը թշնամի երկրների համար մեծ ավար է․ Աբրահամյանը՝ եկեղեցու վրա հարձակման մասին

© PhotoՏիգրան Աբրահամյանը դատարանի բակում
Տիգրան Աբրահամյանը դատարանի բակում - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2025
Տիգրան Աբրահամյանը դատարանի բակում
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ստեղծված իրավիճակի լուծումներից մեկը ԱԺ–ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանում երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ կգա մի օր, երբ մարդիկ ստիպված կլինեն Մայր աթոռում պատի վրայով թռչել, որ կարողանան Վեհարանը պաշտպանել ավազակախմբից։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վեհարանի վրա հարձակման տեսարանը շատ մեծ հարված էր մեր հասարակության համար։ Իսկ տեղի ունեցողը թշնամի երկրների համար մեծ ավար է։ Քաղաքական իշխանությունը ցույց է տվել, որ պատրաստ է գնալ անբարոյական քայլերի և դրանով չի սահմանափակվելու։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել, պետք է հետապնդվողից դառնալ քաղաքական օրակարգ թելադրող»,-ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ստեղծված իրավիճակի լուծումներից մեկը ԱԺ–ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Նա չի համարում, որ քաղաքական ուժերին այս թեմայի շուրջ կոնսոլիդացնելու ուղիները սպառված են։
Նա ընդգծեց, որ եթե ընդդիմադիր դաշտում լինեն այլ օրակարգեր, որոնք այս պահի համար լուծումներ կտան, իրենք բաց են բոլոր տեսակի քննարկումների համար։
Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունն այսօր առավելություն ունի ընդդիմության նկատմամբ՝ քաղաքական, տեղեկատվական և քարոզչական օրակարգի առումով։ Այդ գործիքակազմը օգտագործվում է ընդդիմության դեմ, հասարակությանը պարտադրվում են ստահոդ նարատիվներ։
Աբրահամյանը կարևոր է համարում նաև այն, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր միասնական էին վարչապետի թեկնածու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում, թեև սրբազանը հրաժարվել է այդ թեկնածությունից:
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Լրահոս
0