https://arm.sputniknews.ru/20250628/mek-orum-hajastanic-rd-taratsq-e-mtel-tsiranvov-bernvats-94-meqena-nakharar-90744658.html
Մեկ օրում Հայաստանից ՌԴ տարածք է մտել ծիրանով բեռնված 94 մեքենա. նախարար
Մեկ օրում Հայաստանից ՌԴ տարածք է մտել ծիրանով բեռնված 94 մեքենա. նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ հունիսին ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T10:42+0400
2025-06-28T10:42+0400
2025-06-28T10:46+0400
հայաստան
ծիրան
բեռնատար
ռուսաստան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490728_0:83:1600:983_1920x0_80_0_0_33b8511beaabb89d52699e8452fe7e76.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Միայն հունիսի 27–ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։4 օր առաջ նախարար Պապոյանն իր մեկ այլ գրառմամբ նշել էր, որ հունիսի 1–23–ը ՀՀ–ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Վրաստան–ՌԴ մաքսային սահմանը։Հիշեցնենք` ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ծիրան տեղափոխողները դժվարությունների են բախվել Լարսի անցակետում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։Այս և արտահանման հետ կապված մի շարք խնդիրների լուծման համար Գևորգ Պապոյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ հունիսի 23–ին մեկնել էր Վրաստան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490728_90:0:1510:1065_1920x0_80_0_0_27c433c1f42c124abdebbddacca7e365.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծիրան, բեռնատար, ռուսաստան, գևորգ պապոյան
հայաստան, ծիրան, բեռնատար, ռուսաստան, գևորգ պապոյան
Մեկ օրում Հայաստանից ՌԴ տարածք է մտել ծիրանով բեռնված 94 մեքենա. նախարար
10:42 28.06.2025 (Թարմացված է: 10:46 28.06.2025) ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ հունիսին ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Միայն հունիսի 27–ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը։
«Հունիսին ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ Ծիրանի արտահանումը շարունակվում է։ Միայն երեկ ՀՀ–ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
4 օր առաջ նախարար Պապոյանն իր մեկ այլ գրառմամբ նշել էր, որ հունիսի 1–23–ը ՀՀ–ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Վրաստան–ՌԴ մաքսային սահմանը։
Հիշեցնենք` ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ծիրան տեղափոխողները դժվարությունների են բախվել Լարսի անցակետում։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։
Այս և արտահանման հետ կապված մի շարք խնդիրների լուծման համար Գևորգ Պապոյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ հունիսի 23–ին մեկնել էր Վրաստան։