https://arm.sputniknews.ru/20250628/dzerbakalvats-andzanc-tvum-kan-naev-anchapahasner-mipy-mtahvogvats-e-90733044.html
Ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ–ը մտահոգված է
Ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ–ը մտահոգված է
Sputnik Արմենիա
ՄԻՊ գրասենյակից ընդգծել են, որ անչափահասներին պետք է անհապաղ տրամադրվի իրենց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ կապ հաստատելու, իրավաբանական... 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T00:27+0400
2025-06-28T00:27+0400
2025-06-28T00:29+0400
հհ միպ
անահիտ մանասյան
ձերբակալություն
անչափահաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90718079_0:0:1280:720_1920x0_80_0_0_917ea408c3d29d6bc847b33cae386a06.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ աշխատակազմն այսօր ոստիկանության բաժիններում իրականացված արագ արձագանքման այցերի արդյունքներում պարզել է, որ ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։Նշվում է, որ մի շարք անձինք ձերբակալվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու անմիջական ծագած կասկածի հիմքով։ՄԻՊ գրասենյակն ընդգծել է, որ անչափահասներին պետք է անհապաղ տրամադրվի իրենց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ կապ հաստատելու, իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն։Ազատությունից զրկված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում վերջիններս բարձրացել են մի շարք հարցեր, որոնց մի մասը ոստիկանության ներկայացուցիչների հետ ՄԻՊ ներկայացուցիչների քննարկման արդյունքում ստացել է լուծում։Ազատությունից զրկված անձինք ներկայացրել են նաև իրենց անհամաձայնությունն իրականացված ձերբակալումների իրավաչափության, այդ թվում՝ իրենց անհիմն ազատությունից զրկելու հարցերի վերաբերյալ։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։Ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քաղաքացիներ. Քրիստինե Վարդանյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90718079_160:0:1120:720_1920x0_80_0_0_82042142293709c0e0fb77a42ee98cea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, ձերբակալություն, անչափահաս
հհ միպ, անահիտ մանասյան, ձերբակալություն, անչափահաս
Ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ–ը մտահոգված է
00:27 28.06.2025 (Թարմացված է: 00:29 28.06.2025) ՄԻՊ գրասենյակից ընդգծել են, որ անչափահասներին պետք է անհապաղ տրամադրվի իրենց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ կապ հաստատելու, իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ աշխատակազմն այսօր ոստիկանության բաժիններում իրականացված արագ արձագանքման այցերի արդյունքներում պարզել է, որ ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ մի շարք անձինք ձերբակալվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու անմիջական ծագած կասկածի հիմքով։
«Մտահոգիչ է, որ ձերբակալված անձանց թվում եղել են նաև անչափահասներ։ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ նշված գործընթացում յուրաքանչյուր անչափահասի ազատությունից զրկումը կիրառվի որպես վերջին միջոց և հնարավորինս կարճ ժամկետով, նրանց հետ ցանկացած գործողություն իրականացվի` հաշվի առնելով նրանց տարիքը, խոցելիությունը և զարգացման կարիքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ գրասենյակն ընդգծել է, որ անչափահասներին պետք է անհապաղ տրամադրվի իրենց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ կապ հաստատելու, իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն։
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում վերջիններս բարձրացել են մի շարք հարցեր, որոնց մի մասը ոստիկանության ներկայացուցիչների հետ ՄԻՊ ներկայացուցիչների քննարկման արդյունքում ստացել է լուծում։
Ազատությունից զրկված անձինք ներկայացրել են նաև իրենց անհամաձայնությունն իրականացված ձերբակալումների իրավաչափության, այդ թվում՝ իրենց անհիմն ազատությունից զրկելու հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք
ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։