https://arm.sputniknews.ru/20250628/anhapagh-azat-ardzakel-miqajel-arqepiskvopvos-ajapahjanin-majr-atvor-90751331.html
Անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Մայր աթոռ
Անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Մայր աթոռ
Sputnik Արմենիա
Մայր աթոռի գնահատմամբ` փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։ 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T16:24+0400
2025-06-28T16:24+0400
2025-06-28T18:29+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47930051_0:84:1600:984_1920x0_80_0_0_a98f1d730624723d2738f72205f1ee57.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով քաղաքական հետապնդում։ Այս հայտարարությունն արել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը` խստորեն դատապարտելով սրբազանին կալանավորելու և ազատազրկելու որոշումը։Մայր աթոռը դատական համակարգին և պատկան մարմիններին հորդորել է գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին, սակայն բախվեցին քաղաքացիների դիմադրությանը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ու դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե և ձերբակալվեց։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար։Դատարանն այսօր որոշեց 2 ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդին։Ի՞նչ հիմքով է գործ հարուցվել Միքայել սրբազանի նկատմամբ. դատախազության պարզաբանումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47930051_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8e69d29cf219e7404051858ea7d636e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք
Անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Մայր աթոռ
16:24 28.06.2025 (Թարմացված է: 18:29 28.06.2025) Մայր աթոռի գնահատմամբ` փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով քաղաքական հետապնդում։ Այս հայտարարությունն արել է
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը` խստորեն դատապարտելով սրբազանին կալանավորելու և ազատազրկելու որոշումը։
«Այդ որոշումն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։ Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։ Սա անձնական վրեժխնդրության դրսևորում է իրեն քրիստոնյա և հայ եկեղեցու զավակ նկատող մի անձի կողմից, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,– ասված է հայտարարությունում։
Մայր աթոռը դատական համակարգին և պատկան մարմիններին հորդորել է գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին
մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին, սակայն բախվեցին քաղաքացիների դիմադրությանը։ Ավելի ուշ
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ու դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե և ձերբակալվեց։ Այս ընթացքում տասնյակ անձինք
ձերբակալվեցին։ Քննչական կոմիտեն
հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար։