https://arm.sputniknews.ru/20250628/aats-nakhkin-tnorenin-pvokhkapakcvats-andzanc-patkanvogh-gujqi-veraberjal-varujt-e-sksvel-90746416.html
ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել
ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել
Sputnik Արմենիա
Կառլոս Պետրոսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել 2003 թ. հունվարի 1–ից 2004 թ. նոյեմբերի 5–ը։ 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T12:22+0400
2025-06-28T12:22+0400
2025-06-28T12:23+0400
հայաստան
ապօրինի
գույք
կառլոս պետրոսյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90745654_0:0:750:423_1920x0_80_0_0_f2ccd88b4b932a0eafd5c4d08e788199.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ՀՀ գլխավոր դատախազության պահանջով հունիսի 26–ին ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։Գործով դատավորը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանն է, որը, ըստ մամուլի հրապարակումների, ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դստեր ամուսինը։Վարույթով պատասխանողների թվում են նախկին փոխարտգործնախարար, Իսպանիայի Թագավորությունում նախկին դեսպան Ավետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը՝ Նարեկ Ադոնցը, Կառլեն Պետրոսյանի փեսան է, Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել 2003 թ. հունվարի 1–ից 2004 թ. նոյեմբերի 5–ը։ Մինչ այդ` 1999 թ. նոյեմբերի 13–ից 2002 թ. դեկտեմբերի 31–ը, եղել է ՀՀ ազգային անվտանգության նախարար։Հիմա նա «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդականն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90745654_94:0:750:492_1920x0_80_0_0_f1a575c92b0214d780a2626723e164a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ապօրինի, գույք, կառլոս պետրոսյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, ապօրինի, գույք, կառլոս պետրոսյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել
12:22 28.06.2025 (Թարմացված է: 12:23 28.06.2025) Կառլոս Պետրոսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել 2003 թ. հունվարի 1–ից 2004 թ. նոյեմբերի 5–ը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ՀՀ գլխավոր դատախազության պահանջով հունիսի 26–ին ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Գործով դատավորը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանն է, որը, ըստ մամուլի հրապարակումների, ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դստեր ամուսինը։
Վարույթով պատասխանողների թվում են նախկին փոխարտգործնախարար, Իսպանիայի Թագավորությունում նախկին դեսպան Ավետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը՝ Նարեկ Ադոնցը, Կառլեն Պետրոսյանի փեսան է, Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։
Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել 2003 թ. հունվարի 1–ից 2004 թ. նոյեմբերի 5–ը։ Մինչ այդ` 1999 թ. նոյեմբերի 13–ից 2002 թ. դեկտեմբերի 31–ը, եղել է ՀՀ ազգային անվտանգության նախարար։
Հիմա նա «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդականն է։