https://arm.sputniknews.ru/20250627/rusastany-karvogh-e-hajkakan-zugaher-nermutsumy-pvokharinel-ajl-erkrnervov-tntesaget-90746769.html
Ռուսաստանը կարող է հայկական զուգահեռ ներմուծումը փոխարինել այլ երկրներով. տնտեսագետ
Ռուսաստանը կարող է հայկական զուգահեռ ներմուծումը փոխարինել այլ երկրներով. տնտեսագետ
Sputnik Արմենիա
Տնտեսական աճի բարձր տեմպերը, որոնք դիտվել են Հայաստանում 2022-23 թվականներին և 2024 թվականի առաջին կեսին, հիմնականում բացատրվում են Ռուսաստանի հետ կապված... 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T20:20+0400
2025-06-27T20:20+0400
2025-06-28T12:49+0400
ռուսաստան
ներմուծում
արտահանում
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90720365_0:235:2803:1812_1920x0_80_0_0_89192e376b11bb9d01e05a713f876321.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ռուսաստանը կարող է Հայաստանի տարածքով իրականացված զուգահեռ ներմուծումը փոխարինել այլ ուղղություններով մատակարարումներով։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն։Հայաստանում տնտեսական աճը 2022-2023 թվականներին և 2024-ի առաջին կեսին, ինչպես նշել է փորձագետը, մեծամասամբ կապված է եղել ռուսական գործոնի հետ։ Այն ներառում է ինչպես հայկական արտադրանքի արտահանումը, այնպես էլ լրացուցիչ զբաղվածությունն ու սպառողական ակտիվությունը, որոնք ստեղծվել են Ռուսաստանից ժամանած ռելոկանտների հաշվին։Տկաչենկոյի կարծիքով, այդ գործոնների թերագնահատումը հանգեցնում է նրան, որ, չնայած զուգահեռ ներմուծման ծավալների կրճատմանը, Հայաստանից Ռուսաստան արտահանումը սկսել է նվազել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90720365_37:0:2766:2047_1920x0_80_0_0_0a03b073bf282887a020fd84214fae85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ներմուծում, արտահանում, հայաստան, տնտեսություն
ռուսաստան, ներմուծում, արտահանում, հայաստան, տնտեսություն
Ռուսաստանը կարող է հայկական զուգահեռ ներմուծումը փոխարինել այլ երկրներով. տնտեսագետ
20:20 27.06.2025 (Թարմացված է: 12:49 28.06.2025) Տնտեսական աճի բարձր տեմպերը, որոնք դիտվել են Հայաստանում 2022-23 թվականներին և 2024 թվականի առաջին կեսին, հիմնականում բացատրվում են Ռուսաստանի հետ կապված գործոններով, հիշեցրել է Ստանիսլավ Տկաչենկոն։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ռուսաստանը կարող է Հայաստանի տարածքով իրականացված զուգահեռ ներմուծումը փոխարինել այլ ուղղություններով մատակարարումներով։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն։
Նրա խոսքով՝ եթե նախկինում հարմար էր Հայաստանի տարածքով ավտոմեքենաներ ներմուծել Ռուսաստան, ապա այժմ հաջողությամբ օգտագործվում են այլընտրանքային ուղղությունները, մասնավորապես՝ Տաջիկստանը և Ղրղզստանը: Այս հայտարարությունը հնչել է Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների վերաարտահանման ծավալների նկատելի նվազման ֆոնին։
Հայաստանում տնտեսական աճը 2022-2023 թվականներին և 2024-ի առաջին կեսին, ինչպես նշել է փորձագետը, մեծամասամբ կապված է եղել ռուսական գործոնի հետ։ Այն ներառում է ինչպես հայկական արտադրանքի արտահանումը, այնպես էլ լրացուցիչ զբաղվածությունն ու սպառողական ակտիվությունը, որոնք ստեղծվել են Ռուսաստանից ժամանած ռելոկանտների հաշվին։
Տկաչենկոյի կարծիքով, այդ գործոնների թերագնահատումը հանգեցնում է նրան, որ, չնայած զուգահեռ ներմուծման ծավալների կրճատմանը, Հայաստանից Ռուսաստան արտահանումը սկսել է նվազել: