https://arm.sputniknews.ru/20250627/mvoskvan-ushadir-hetevum-e-ejmiatsnum-tirvogh-iravitshakin-rd-agn-90726531.html
Մոսկվան ուշադիր հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ուշադիր հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի Հայաստանում պահպանվի կայունությունը, ապահովվի օրինականությունը, լինի կայուն զարգացում, նշել են ՌԴ արտաքին... 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T20:50+0400
2025-06-27T20:50+0400
2025-06-27T20:54+0400
ռուսաստան
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_0:136:3161:1914_1920x0_80_0_0_fab618dd6eff6f18cdc096bfb7902f06.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Մոսկվան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։Նախարարությունում նշել են, որ ՌԴ-ն «այլ պետությունների ներքին գործերին միջամտելու սովորություն չունի»:«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի բարեկամ և եղբայրական Հայաստանում պահպանվի կայունությունը, ապահովվի օրինականությունը, լինի կայուն զարգացում։ Դրա համար անհրաժեշտ է գործնականում իրացնել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, հավատացյալների զգացմունքների և կրոնական ազատության սկզբունքների նկատմամբ հարգանքը», - նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այժմ նա գտնվում է քննչական կոմիտեի շենքում, որի մոտակայքում հավաքվել են հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու աջակիցներ։ Քննչական կոմիտեի շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել։Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_215:0:2946:2048_1920x0_80_0_0_83296d63087483f46a4a58de41cdb39f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին
ռուսաստան, հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին
Մոսկվան ուշադիր հետևում է Էջմիածնում տիրող իրավիճակին. ՌԴ ԱԳՆ
20:50 27.06.2025 (Թարմացված է: 20:54 27.06.2025) Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի Հայաստանում պահպանվի կայունությունը, ապահովվի օրինականությունը, լինի կայուն զարգացում, նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Մոսկվան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի շուրջ», – նշել են դիվանագիտական գերատեսչությունում:
Նախարարությունում նշել են, որ ՌԴ-ն «այլ պետությունների ներքին գործերին միջամտելու սովորություն չունի»:
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի բարեկամ և եղբայրական Հայաստանում պահպանվի կայունությունը, ապահովվի օրինականությունը, լինի կայուն զարգացում։ Դրա համար անհրաժեշտ է գործնականում իրացնել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, հավատացյալների զգացմունքների և կրոնական ազատության սկզբունքների նկատմամբ հարգանքը», - նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այժմ նա գտնվում է քննչական կոմիտեի շենքում, որի մոտակայքում հավաքվել են հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու աջակիցներ։ Քննչական կոմիտեի շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել։
Այս ընթացքում տասնյակ անձինք
ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։