https://arm.sputniknews.ru/20250627/miqajel-arqepiskvopvos-ajapahjany-hasav-erevan-na-arden-qkum-e-90714732.html
Աջապահյանը հասավ Երևան. ՔԿ–ում նրան դիմավորեցին դիմակավոր և անդիմակ բազմաթիվ ուժայիններ
Աջապահյանը հասավ Երևան. ՔԿ–ում նրան դիմավորեցին դիմակավոր և անդիմակ բազմաթիվ ուժայիններ
Sputnik Արմենիա
Այդ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ արդեն հավաքվել էին մեծաքանակ ոստիկանական ուժեր։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T17:56+0400
2025-06-27T17:56+0400
2025-06-27T18:07+0400
հհ քննչական կոմիտե
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90714935_0:0:1280:720_1920x0_80_0_0_f07dbe91aa7a2d6734fdcabb6c424d8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Երևան։ Մայր աթոռից դեպի Երևան մոտ 4–5 կմ քայլելուց հետո նա ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով։Այս ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ արդեն հավաքվել են մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Ի դեպ, ՔԿ շենքի մոտից սկսել են մարդկանց բերման ենթարկել։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին դա, և նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։Որոշ ժամանակ անց Աջապահյանը հայտարարեց, որ ոտքով շարժվում է դեպի Երևան՝ ներկայանալու ՀՀ քննչական կոմիտե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90714935_161:0:1121:720_1920x0_80_0_0_3a975517eb74f3397aa2f8a182f63474.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հայ առաքելական եկեղեցի
հհ քննչական կոմիտե, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հայ առաքելական եկեղեցի
Աջապահյանը հասավ Երևան. ՔԿ–ում նրան դիմավորեցին դիմակավոր և անդիմակ բազմաթիվ ուժայիններ
17:56 27.06.2025 (Թարմացված է: 18:07 27.06.2025) Այդ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ արդեն հավաքվել էին մեծաքանակ ոստիկանական ուժեր։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Երևան։ Մայր աթոռից դեպի Երևան մոտ 4–5 կմ քայլելուց հետո նա
ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով։
Այս ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ արդեն հավաքվել են մեծաքանակ ոստիկանական ուժեր։
Ի դեպ, ՔԿ շենքի մոտից սկսել են մարդկանց բերման ենթարկել։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր
մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Սրբազանը
հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու հավաքված մարդիկ թույլ չտվեցին դա, և նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ
գնաց վեհարան։
ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց
Աջապահյանը հայտարարեց, որ ոտքով շարժվում է դեպի Երևան՝ ներկայանալու ՀՀ քննչական կոմիտե։