00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել Աջապահյանի կալանքի միջնորդությունը կքննի Բագրատ սրբազանին կալանավորած դատավորը

© Photo : Help CourtԴատավոր Մասիս Մելքոնյանը
Դատավոր Մասիս Մելքոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2025
Դատավոր Մասիս Մելքոնյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մասիս Մելքոնյանը, ըստ փաստաբանական հանրության, քաղաքական կալանավորումների առաջամարտիկներից է։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի հարցը կքննի փաստաբաններին հայտնի «չդատավոր» Մասիս Մելքոնյանը: Այս մասին գրել է Միքայել սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ինչպես և նախապես նշել էի, Երևան քաղաքի դատարանի բոլոր 4 նստավայրերից միջնորդությունը մակագրվեց Ավան նստավայրի չդատավոր Մասիս Մելքոնյանին։ Նորից կասեն, որ սա արդար մակագրում էր։ Մեկ այլ գործով նիստի ժամանակ Մասիս Մելքոնյանը շատ էր նեղվել, որ հրապարակային հայտարարել էի, որ ինքը հենց այդպիսի դատավոր է, տեսնենք` էսօր ինչ ա ասելու»,–գրել է փաստաբանը։
Նշենք, որ Մասիս Մելքոնյանը, ըստ փաստաբանական հանրության, քաղաքական կալանավորումների առաջամարտիկներից է։ Ավելի վաղ նա քննել և բավարարել էր Բագրատ սրբազանի կալանավորման միջնորդությունը։
Նա ժամանակին բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքի միջնորդությունը, երբ նա մեղադրվում էր անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի վրա բռնություն գործադրելու համար։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Լրահոս
0