https://arm.sputniknews.ru/20250627/mer-hetaga-gvortsvoghutjunnery-kqnnarkenq-veharanum-garegin-erkrvord-90688258.html
«Մեր հետագա գործողությունները կքննարկենք վեհարանում». Գարեգին Երկրորդ
«Մեր հետագա գործողությունները կքննարկենք վեհարանում». Գարեգին Երկրորդ
Sputnik Արմենիա
ԿԱթողիկոսը հայտարարեց, որ ամեն ջանք կներդնեն, որպեսզի արդարությունը գործի։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T12:08+0400
2025-06-27T12:08+0400
2025-06-27T12:12+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90688085_0:0:1281:720_1920x0_80_0_0_1b4610ae89608d43a727b819c5b13222.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հոգևորականներն իրեն հետագա գործողությունները կքննարկեն Վեհարանում։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այդ մասին հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։Մայր աթոռում հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջևՀիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Католикос сопровождает Аджапахяна
Sputnik Արմենիա
Католикос сопровождает Аджапахяна
2025-06-27T12:08+0400
true
PT2M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90688085_119:0:1079:720_1920x0_80_0_0_645dac6405319f07947fe22e814cb243.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, видео
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, видео
«Մեր հետագա գործողությունները կքննարկենք վեհարանում». Գարեգին Երկրորդ
12:08 27.06.2025 (Թարմացված է: 12:12 27.06.2025) ԿԱթողիկոսը հայտարարեց, որ ամեն ջանք կներդնեն, որպեսզի արդարությունը գործի։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հոգևորականներն իրեն հետագա գործողությունները կքննարկեն Վեհարանում։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այդ մասին հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը
հայտարարեց, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հիմա մեր փաստաբանի հետ կգնա իրավապահների հետ, մենք կգնանք Վեհարան, որտեղ քահանայական ժողովն էր։ Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք կներդնենք, որպեսզի արդարությունը գործի»,– ասաց կաթողիկոսը։
Հիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում
խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։