00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու սրբազանը չգնաց իրավապահների հետ. պատմում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը

© SputnikՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2025
Բաժանորդագրվել
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Շիրակի թեմի առաջնորդն ազնվական որոշում կայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ժողովուրդը թույլ չտվեց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնա իրավապահների հետ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այդ մասին ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց հետո նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։
«Վաղուց ի վեր կազմակերպված էր քահանայական հավաքը։ Սակայն մինչ այդ գուժկանները եկան, որ նման գործողություններ պիտի կատարվեն։ Որևէ մեկս չի ընդունում այդ գործողությունների իրավականությունը և հատկապես ձևը, քանի որ մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու։ Միքայել սրբազանը ազնվական որոշում արեց, որ պիտի գնա իրավապահների հետ, քանի որ ինքը հանցագործ չէ։ Եթե կարող են հաստատել նրա հանցագործությունները, ապա այդ դեպքում այլ գործողություններ կլինեն։ Մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, քանի որ ամենալավ պայքարն արժանապատիվ պայքարն է։ Աջապահյանը մոտեցավ մեքենային, սակայն ժողովուրդը նրան թույլ չտվեց նստել մեքենա»,– ասաց հոգևորականը։
Հիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Լրահոս
0