https://arm.sputniknews.ru/20250627/inchu-e-pashinjany-glkhavvorum-ekeghecu-dem-hardzakumy-tkachenkvon-steghtsvats-iravitshaki-masin-90731644.html
Ինչո՞ւ է Փաշինյանը գլխավորում եկեղեցու դեմ հարձակումը. Տկաչենկոն՝ ստեղծված իրավիճակի մասին
Ինչո՞ւ է Փաշինյանը գլխավորում եկեղեցու դեմ հարձակումը. Տկաչենկոն՝ ստեղծված իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ եկեղեցին մոտ ապագայում կարող է Հայաստանում ընդդիմադիր ուժերի միավորողի դեր խաղալ։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T23:27+0400
2025-06-27T23:27+0400
2025-06-27T23:27+0400
տեսանյութեր
նիկոլ փաշինյան
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90726918_0:0:1280:720_1920x0_80_0_0_053d5d1395a6107e6879e38475068f80.jpg
Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվող ընդդիմությանը պառակտելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակամարտում է եկեղեցու դեմ՝ փորձելով թուլացնել Ամենայն հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքերը: Sputnik-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն։Նրա կարծիքով` Հայաստանի կառավարության ղեկավարը հասկանում է, որ պարտվելու է հերթական խորհրդարանական ընտրություններում և իր ընդդիմախոսներին թուլացնելու քայլեր է ձեռնարկում։«Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստ են ստեղծելու այլընտրանքային ուժ, որը կդառնա Փաշինյանին լուրջ ընդդիմություն։ Նրանք միավորվում են եկեղեցու շուրջ։ Սա բավական յուրահատուկ, հայկական երևույթ է։ Հայաստանում եկեղեցին միշտ չափազանց ազդեցիկ ուժ է եղել, քաղաքական կյանքում այն հազվադեպ է առաջին պլան դուրս եկել, բայց, հայ ժողովրդի արժեքների պահապանն է միշտ եկեղեցին եղել», - նշել է Տկաչենկոն։Նրա խոսքով, եկեղեցին մոտ ապագայում կարող է ընդդիմադիր ուժերին միավորողի դեր տանել, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հարվածի սլաքն ուղղում է եկեղեցու դեմ:Տկաչենկոյի կարծիքով` Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հակաօրինական բնույթ է կրում և հիմնված է մերկապարանոց մեղադրանքների վրա: Նա վստահ է, որ գործ ունենք մի առաջնորդի իշխանության պահպանման փորձի հետ, որի վարկանիշը սրընթաց անկում է ապրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90726918_250:0:1210:720_1920x0_80_0_0_9509cb9b6743d2daf81a6b1ccfe2ee3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, նիկոլ փաշինյան, եկեղեցի, видео
տեսանյութեր, նիկոլ փաշինյան, եկեղեցի, видео
Ինչո՞ւ է Փաշինյանը գլխավորում եկեղեցու դեմ հարձակումը. Տկաչենկոն՝ ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ եկեղեցին մոտ ապագայում կարող է Հայաստանում ընդդիմադիր ուժերի միավորողի դեր խաղալ։
Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվող ընդդիմությանը պառակտելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակամարտում է եկեղեցու դեմ՝ փորձելով թուլացնել Ամենայն հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքերը: Sputnik-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն։
«Նիկոլ Փաշինյանը 2021–ին վերընտրվելու համար օգտագործեց 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը։ Սա շատ հետաքրքիր քաղաքագիտական երևույթ է, որը կոչվում է «Rally round the flag effect» (քաղաքագիտության մեջ նշանակում է համախմբման էֆեկտ - խմբ.)», - ասել է ռուս փորձագետը։
Նրա կարծիքով` Հայաստանի կառավարության ղեկավարը հասկանում է, որ պարտվելու է հերթական խորհրդարանական ընտրություններում և իր ընդդիմախոսներին թուլացնելու քայլեր է ձեռնարկում։
«Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստ են ստեղծելու այլընտրանքային ուժ, որը կդառնա Փաշինյանին լուրջ ընդդիմություն։ Նրանք միավորվում են եկեղեցու շուրջ։ Սա բավական յուրահատուկ, հայկական երևույթ է։ Հայաստանում եկեղեցին միշտ չափազանց ազդեցիկ ուժ է եղել, քաղաքական կյանքում այն հազվադեպ է առաջին պլան դուրս եկել, բայց, հայ ժողովրդի արժեքների պահապանն է միշտ եկեղեցին եղել», - նշել է Տկաչենկոն։
Նրա խոսքով, եկեղեցին մոտ ապագայում կարող է ընդդիմադիր ուժերին միավորողի դեր տանել, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հարվածի սլաքն ուղղում է եկեղեցու դեմ:
Տկաչենկոյի կարծիքով` Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հակաօրինական բնույթ է կրում և հիմնված է մերկապարանոց մեղադրանքների վրա: Նա վստահ է, որ գործ ունենք մի առաջնորդի իշխանության պահպանման փորձի հետ, որի վարկանիշը սրընթաց անկում է ապրում։