00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱԿ–ը խստորեն դատապարտում է վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը

© SputnikСНБ на территории Эчмиадзина (27 июня 2025). Эчмиадзин
СНБ на территории Эчмиадзина (27 июня 2025). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2025
Բաժանորդագրվել
ՀԱԿ–ը խորապես մտահոգված է, որ իշխանությունների կողմից նման քայլերը կարող են լինել ավելի լայնածավալ ծրագրի մաս, որն ուղղված է Հայ фկեղեցու պատմական դերի նսեմացմանը և ազգային արժեքների խարխլմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը: Տեղեկությունը հայտնում է ՀԱԿ կուսակցությունը։
«2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգևոր և ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են և խաթարում են հայ ժողովրդի դարավոր արժեքներն ու միասնականությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել է հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը, պետականության պահպանման հենասյունը և ազգային ինքնության կարևորագույն կրողը: Իսկ նման գործողությունները ոչ միայն խախտում են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու և պետության անջատման սկզբունքը, այլև ուղղակի հարված են հասցնում հայ ժողովրդի միասնությանը՝ հատկապես այս ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ ազգային համախմբվածությունը կենսական անհրաժեշտություն է:

«Մենք խորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ իշխանությունների կողմից նման քայլերը կարող են լինել ավելի լայնածավալ ծրագրի մաս, որն ուղղված է Հայ եկեղեցու պատմական դերի նսեմացմանը և ազգային արժեքների խարխլմանը: Այս գործողությունները, որոնք իրականացվում են բռնի ուժի և ճնշումների միջոցով, հիշեցնում են մեր պատմության ամենածանր էջերը և անընդունելի են ժողովրդավարական պետությունում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում անհապաղ դադարեցնել եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները, հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը, զերծ մնալ ազգային սրբությունների և հոգևոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից: Հայաստանի քաղաքացիներին, հոգևորականությանը և միջազգային հանրությանն էլ կոչ է անում համախմբվել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և նրա սրբավայրերի:
Շեշտվում է, որ ՀԱԿ–ը կանգնած է Հայ առաքելական եկեղեցու կողքին և վճռականորեն պաշտպանելու է ազգային հոգևոր ժառանգությունը: Կուսակցությունը կոչ է անում բոլոր հայրենակիցներին՝ միավորվել այս պայքարում՝ հանուն ազգի արժանապատվության և միասնության։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե, նա ձերբակալված է, ու պետք է ավելի ուշ դատարանը որոշի նրա խափանման միջոց ընտրելու հարցը։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Լրահոս
0