https://arm.sputniknews.ru/20250627/ejmiatsiny-mez-hamar-srbutjun-e-narek-karapetjan-90703907.html
Էջմիածինը մեզ համար սրբություն է. Նարեկ Կարապետյան
Էջմիածինը մեզ համար սրբություն է. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի եղբորորդին ցանկանում է հանդիպել Վեհափառի հետ։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T15:25+0400
2025-06-27T15:25+0400
2025-06-27T16:17+0400
նարեկ սարգսյան
կաթողիկոս
մայր աթոռ սուրբ էջմիածին
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1965/81/19658134_0:0:1585:892_1920x0_80_0_0_66bc5c20595a5ea87160201c24275e49.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ժողովուրդը պետք է համախմբվի ու ցույց տա իր մոտեցումները, որպեսզի ոչ ոք չկարողանա ոտնահարել նրա սրբություններն ու իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։Նարեկ Կարապետյանը վստահություն հայտնեց, որ եկեղեցու դեմ արշավին մասնակցող այսօրվա ուժայինները իրենց երեխաններին կնքում են առաքելական եկեղեցում, իրենք ամուսնանում են առաքելական եկեղեցում, բայց...«Ոստիկաններն էլ նույն մեր հայերն են, իրենք էլ են հասկանում, չկա էնտուզիազմ, ինչպիսին լինում է այլ դեպքերում»,– հավելեց նա։Նարեկ Կարապետյանը հավելեց, որ ուզում է հանդիպել Վեհափառի հետ, եթե վերջինս ընդունի իրեն։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։«Մեր հետագա գործողությունները կքննարկենք վեհարանում». Գարեգին ԵրկրորդՀիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1965/81/19658134_106:0:1517:1058_1920x0_80_0_0_a7bafba6ca5d6d2ea47ec1eab7006d78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ սարգսյան, կաթողիկոս, մայր աթոռ սուրբ էջմիածին, սամվել կարապետյան
նարեկ սարգսյան, կաթողիկոս, մայր աթոռ սուրբ էջմիածին, սամվել կարապետյան
Էջմիածինը մեզ համար սրբություն է. Նարեկ Կարապետյան
15:25 27.06.2025 (Թարմացված է: 16:17 27.06.2025) Սամվել Կարապետյանի եղբորորդին ցանկանում է հանդիպել Վեհափառի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ժողովուրդը պետք է համախմբվի ու ցույց տա իր մոտեցումները, որպեսզի ոչ ոք չկարողանա ոտնահարել նրա սրբություններն ու իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։
«Մարդիկ կան՝ Էջմիածինն իրենց համար սրբություն է։ Կարող է որոշում կայացնողի համար սրբություն չի, բայց մեզ համար սրբություն է, ինչի են էս ճանապարհով գնում, չեմ հասկանում։ Էջմիածին գալը ճիշտ չի, Էջմիածինը քրեական տարածք չի, որ գան ու փորձեն ձերբակալել։ Ամեն ինչին ձև կա, պետք է հարգել մեր ինստիտուտներն ու մեր մեծերին»,– ասաց նա։
Նարեկ Կարապետյանը վստահություն հայտնեց, որ եկեղեցու դեմ արշավին մասնակցող այսօրվա ուժայինները իրենց երեխաններին կնքում են առաքելական եկեղեցում, իրենք ամուսնանում են առաքելական եկեղեցում, բայց...
«Ոստիկաններն էլ նույն մեր հայերն են, իրենք էլ են հասկանում, չկա էնտուզիազմ, ինչպիսին լինում է այլ դեպքերում»,– հավելեց նա։
Նարեկ Կարապետյանը հավելեց, որ ուզում է հանդիպել Վեհափառի հետ, եթե վերջինս ընդունի իրեն։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը
հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։
Հիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում
խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։