https://arm.sputniknews.ru/20250626/turqiaji-mer-gvortsynkernery-karucvoghakan-en-gnahatum-hajastani-teslakany-vahan-kvostanjan-90648983.html
Թուրքիայի մեր գործընկերները կառուցողական են գնահատում Հայաստանի տեսլականը. Վահան Կոստանյան
Թուրքիայի մեր գործընկերները կառուցողական են գնահատում Հայաստանի տեսլականը. Վահան Կոստանյան
Sputnik Արմենիա
ՀՀ փոխարտգործնախարարի համոզմամբ` թուրքական կողմի կենսական շահերից է բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։ 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T13:29+0400
2025-06-26T13:29+0400
2025-06-26T13:32+0400
հայաստան
թուրքիա
վահան կոստանյան
նիկոլ փաշինյան
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74431451_0:33:1600:933_1920x0_80_0_0_8b1de90436cac76b6b96d50b48a9d8ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի` կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի արդյունքներին և հայկական կողմի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։Արձագանքելով լրագրողների հարցին` Կոստանյանը նշեց, որ ինքը Թուրքիայի կողմից չի լսել, որ Հայաստանով ճանապարհը պետք է անարգել անցնի։«Դուք նրանցից նման պնդում լսե՞լ եք, ես չեմ լսել։ ՀՀ–ի համար շարունակում է սկզբունքային մնալ այն, որ կոմունիկացիաները պետք է լինեն ՀՀ իրավազորության ներքո, և այդ ճանապարհների նկատմամբ պետք է պահպանվի ՀՀ սուվերենությունը»,– ասաց նա։Փոխնախարարի համոզմամբ` թուրքական կողմի կենսական շահերից է բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։«Հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կյանքի կկոչվեն, որոնց մասին մենք մշտապես մեր դիրքորոշումը հայտնում ենք»,– ընդգծեց Կոստանյանը։Ինչ վերաբերում է հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններին, ապա նա այս հարցերում փակուղի չի տեսնում, քանի որ երկու կողմի հետ էլ քննարկումներ կան։Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանային հարցերում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։Նա անդրադարձավ նաև 3–րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը` նշելով, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմը նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, և ամեն դեպքում այս ուղղությամբ քայլեր պիտի արվեն։Լրագրողի հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների` Հայաստան գալու ու ապրելու հարցը, փոխարտգործնախարարն արձագանքեց. «Չի համապատասխանում իրականությանը»։Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74431451_177:0:1600:1067_1920x0_80_0_0_896fee4696be327bb9f699f05d38fa97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, վահան կոստանյան, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան
հայաստան, թուրքիա, վահան կոստանյան, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիայի մեր գործընկերները կառուցողական են գնահատում Հայաստանի տեսլականը. Վահան Կոստանյան
13:29 26.06.2025 (Թարմացված է: 13:32 26.06.2025) ՀՀ փոխարտգործնախարարի համոզմամբ` թուրքական կողմի կենսական շահերից է բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի` կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի արդյունքներին և հայկական կողմի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Կա ընդհանուր ըմբռնում, որ ՀՀ–ն կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացման վերաբերյալ իր առաջարկներով։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,– ընդգծեց նա։
Արձագանքելով լրագրողների հարցին` Կոստանյանը նշեց, որ ինքը Թուրքիայի կողմից չի լսել, որ Հայաստանով ճանապարհը պետք է անարգել անցնի։
«Դուք նրանցից նման պնդում լսե՞լ եք, ես չեմ լսել։ ՀՀ–ի համար շարունակում է սկզբունքային մնալ այն, որ կոմունիկացիաները պետք է լինեն ՀՀ իրավազորության ներքո, և այդ ճանապարհների նկատմամբ պետք է պահպանվի ՀՀ սուվերենությունը»,– ասաց նա։
Փոխնախարարի համոզմամբ` թուրքական կողմի կենսական շահերից է բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։
«Հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կյանքի կկոչվեն, որոնց մասին մենք մշտապես մեր դիրքորոշումը հայտնում ենք»,– ընդգծեց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններին, ապա նա այս հարցերում փակուղի չի տեսնում, քանի որ երկու կողմի հետ էլ քննարկումներ կան։
Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանային հարցերում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։
Նա անդրադարձավ նաև 3–րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը` նշելով, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմը նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, և ամեն դեպքում այս ուղղությամբ քայլեր պիտի արվեն։
Լրագրողի հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների` Հայաստան գալու ու ապրելու հարցը, փոխարտգործնախարարն արձագանքեց. «Չի համապատասխանում իրականությանը»։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած
պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական
հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։