00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուկաշենկոն մեկնաբանել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ համաժողովին Փաշինյանի բացակայությունը

Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահի կարծիքով` միությունը պետք է հնարավորինս գրավիչ դառնա։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ պատվիրակության բացակայության հարցին:
Ելույթ ունենալով համաժողովի նիստում՝ Լուկաշենկոն մատնանշել է ԵԱՏՄ-ում առկա մի շարք խնդիրներ, որոնցից կարող է կախված լինել Հայաստանի դիրքորոշումը:
«Ինչո՞ւ է Հայաստանը նման դիրքորոշում որդեգրել։ Հավանաբար այստեղ մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, չի կարելի դրանից փախչել: Եթե ինչ-որ բան տեղի է ունենում, չի կարող միայն մի կողմը մեղավոր լինել», - ասել է նա:
Նրա խոսքով՝ օրինակները շատ են։ Այսպես, մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ռազմավարության 18 հիմնական դրույթներ չեն իրականացվել։
«Այդ բարդ հարցերի մեջ խորանալու առանձին ցանկություն չկա, բայց ինքներս մեզ պետք է ստիպենք։ Եթե տեղում դոփենք, ուրիշները մեզ կհասնեն, կտրորեն ու առաջ կգնան։ Միությունը պետք է հնարավորինս գրավիչ դառնա», - ասել է Բելառուսի նախագահը։
Հայաստանի մաքսատան «մեկ պատուհանի» փորձը պետք է տարածել ամբողջ ԵԱՏՄ – ով. Դավիդով
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հիշեցնենք` Լուկաշենկոն 2024թ–ի մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Լրահոս
0