https://arm.sputniknews.ru/20250626/hh-n-karvogh-e-etm-shuka-aveli-shat-elektraenergia-matakararel-qan-sparum-e-pvokhnakharar-90674348.html
ՀՀ-ն կարող է ԵՏՄ շուկա ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել, քան սպառում է. փոխնախարար
ՀՀ-ն կարող է ԵՏՄ շուկա ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել, քան սպառում է. փոխնախարար
Sputnik Արմենիա
Դեպի Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը կուժեղացնի կապը և՛ հարևանների, և՛, միջնորդավորված, ԵԱՏՄ էներգահամակարգի հետ, որտեղ Հայաստանը կկարողանա... 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T21:41+0400
2025-06-26T21:41+0400
2025-06-26T22:23+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/360/74/3607410_0:55:1600:955_1920x0_80_0_0_22673ec797dc8cb6ff6a7804522fe1dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Հայաստանը կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել ԵԱՏՄ շուկա, քան ինքն է սպառում։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ասել է Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ:Ինչպես նշել է Սիմոնյանը, 2024 թվականի արդյունքներով Հայաստանն արտադրել է մոտ 9,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից մոտ 7 մլրդ կվտ/ժ-ը ինքն է սպառել (մնացածը արտահանվել է Իրան և Վրաստան – խմբ.)։Նրա խոսքով, արտահանման ներուժը գնահատվում է առնվազն մոտավորապես նույնքան՝ 7 մլրդ կվտ/ժ։ Այս ծավալը կարելի է ստանալ՝ ամբողջ հզորությամբ գործարկելով երկրի բոլոր էլեկտրակայանները։ Մնացած ԵԱՏՄ-ի էներգահամակարգին միանալու դեպքում հնարավոր կլինի աստիճանաբար շահագործման հանձնել այդ հզորությունները։Նրա խոսքով՝ Իրանից Հայաստան կառուցվում է երկու շղթայով 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ, պետք է սկսվի նաև Հայաստանից Վրաստան նույն գծի շինարարությունը: Այդ գծերը կօգնեն ձևավորել էլեկտրաէներգիայի մատակարարման հզոր և անխափան ուղիներով «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցք։Նշենք, որ Հայաստանն ամբողջությամբ չի շահագործել ջերմաէլեկտրակայանների (հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի և «Գազպրոմ-5»-ի) հզորությունները։ Այս կայանները գործարկվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ, համեմատած ատոմակայանների, հիդրո և արևային կայանների հետ, դրանց էներգաարտադրությունը համեմատաբար թանկ է։Փոխնախարարը հիշեցրել է, որ նշված 9,2 մլրդ կվտ/ժ-ից 2024 թվականին արտադրության 31,5%-ը բաժին է ընկել ԱԷԿ-ին, 39%-ը՝ ջերմային կայաններին, 23%-ը՝ ՀԷԿ-երին, 6%-ը՝ արևային կայաններին։ 2023 թ. համեմատ արտադրության ծավալն աճել է 4.6%-ով։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/360/74/3607410_0:0:1420:1065_1920x0_80_0_0_117978d6f34483e1205753d62787df5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա
ՀՀ-ն կարող է ԵՏՄ շուկա ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել, քան սպառում է. փոխնախարար
21:41 26.06.2025 (Թարմացված է: 22:23 26.06.2025) Դեպի Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը կուժեղացնի կապը և՛ հարևանների, և՛, միջնորդավորված, ԵԱՏՄ էներգահամակարգի հետ, որտեղ Հայաստանը կկարողանա միլիարդավոր կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտահանել:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Հայաստանը կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել ԵԱՏՄ շուկա, քան ինքն է սպառում։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ասել է Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ:
Ինչպես նշել է Սիմոնյանը, 2024 թվականի արդյունքներով Հայաստանն արտադրել է մոտ 9,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից մոտ 7 մլրդ կվտ/ժ-ը ինքն է սպառել (մնացածը արտահանվել է Իրան և Վրաստան – խմբ.)։
Նրա խոսքով, արտահանման ներուժը գնահատվում է առնվազն մոտավորապես նույնքան՝ 7 մլրդ կվտ/ժ։ Այս ծավալը կարելի է ստանալ՝ ամբողջ հզորությամբ գործարկելով երկրի բոլոր էլեկտրակայանները։ Մնացած ԵԱՏՄ-ի էներգահամակարգին միանալու դեպքում հնարավոր կլինի աստիճանաբար շահագործման հանձնել այդ հզորությունները։
«Տվյալ դեպքում մեր քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի վճարել այդ հզորությունները ստատիկ վիճակում պահելու համար», – պարզաբանել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Իրանից Հայաստան կառուցվում է երկու շղթայով 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ, պետք է սկսվի նաև Հայաստանից Վրաստան նույն գծի շինարարությունը: Այդ գծերը կօգնեն ձևավորել էլեկտրաէներգիայի մատակարարման հզոր և անխափան ուղիներով «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցք։
Նշենք, որ Հայաստանն ամբողջությամբ չի շահագործել ջերմաէլեկտրակայանների (հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի և «Գազպրոմ-5»-ի) հզորությունները։ Այս կայանները գործարկվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ, համեմատած ատոմակայանների, հիդրո և արևային կայանների հետ, դրանց էներգաարտադրությունը համեմատաբար թանկ է։
Փոխնախարարը հիշեցրել է, որ նշված 9,2 մլրդ կվտ/ժ-ից 2024 թվականին արտադրության 31,5%-ը բաժին է ընկել ԱԷԿ-ին, 39%-ը՝ ջերմային կայաններին, 23%-ը՝ ՀԷԿ-երին, 6%-ը՝ արևային կայաններին։ 2023 թ. համեմատ արտադրության ծավալն աճել է 4.6%-ով։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: