00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հակակոռուպցիոն կոմիտեն հետաքննում է մի քրգործ, որում շոշափվում է Վահե Հովհաննիսյանի անունը

© SputnikՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2025
Բաժանորդագրվել
Գործը վերաբերում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առնչությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող և պետությունից ստարտափի արտոնագիր ստացած «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ին։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Քրեական գործի նախաքննությունը, որտեղ շրջանառվում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունը, իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին գերատեսչությունից։
2024 թվականի դեկտեմբերի 4-ին Փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը մի խումբ իրավաբանների հետ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների համար ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Ընթացիկ տարվա ապրիլի սկզբին հայտնի է դարձել, որ 2025 թ. փետրվարի 27-ի այս գործով գործ հարուցելուց հրաժարվելու մասին հակակոռուպցիոն դատարանի որոշումը չեղարկվել է, և Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ հարուցել։
«Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի ապօրինի մասնակցությունը ձեռնարկատիրական գործունեությանը) հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է հակակոռուպցիոն կոմիտեն», - նշել են կոմիտեում:
Գործը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող և պետությունից ստարտափի արտոնագիր ստացած «Կարիտաս Իտալիանա» (Caritas-Italiana) ՓԲԸ հետ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կապերին:
Լրահոս
0