https://arm.sputniknews.ru/20250626/ghazakhstani-nakhagahy-khvosel-e-chat-gpt-i-ev-tvajin-menashnvorhneri-vtangi-masin-90674499.html
Ղազախստանի նախագահը խոսել է Chat GPT-ի և թվային մենաշնորհների վտանգի մասին
Ղազախստանի նախագահը խոսել է Chat GPT-ի և թվային մենաշնորհների վտանգի մասին
Sputnik Արմենիա
Տոկաևը նախազգուշացրել է թվային մենաշնորհներից կախվածության մեջ ընկնելու՝ ԵԱՏՄ երկրների վտանգի մասին։ 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T21:52+0400
2025-06-26T21:52+0400
2025-06-26T22:34+0400
կասիմ-ժոմարտ տոկաև
ղազախստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90670211_3:0:1260:707_1920x0_80_0_0_6dd4f8fedc51aad8afac345355a008ae.jpg
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ելույթ ունենալով պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում, կարծիք է հայտնել, որ թվայնացումը և արհեստական բանականությունը (ԱԲ) պետք է դառնան ԵԱՏՄ-ի անվերապահ գերակայությունը, սակայն հայտարարել է ChatGPT-ի վտանգի մասին:Ընդ որում, նա մատնանշել է ԱԲ-ի և, ընդհանուր առմամբ, թվայնացման այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են տեխնոլոգիաների հասանելիության անհավասարությունը, ավանդական աշխատատեղերի կրճատումը, թվային ինքնիշխանության սահմանափակումը, գլոբալ թվային մենաշնորհներից կախվածությունը:Ղազախստանի նախագահը պարզաբանել է, որ գոյություն ունի «վտանգ, երբ պետությունների փոքր խումբ՝ բավական բարձր զարգացած երկրներ, կարող են դառնալ համաշխարհային զարգացման առաջատարներ, գլխավորել այդ գործընթացը, իսկ ժամանակակից աշխարհի մեծ մասը կհայտնվի զարգացման եզրին»:Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը թվայնացումը և ԱԲ-ն կարող են համաշխարհային ՀՆԱ բերել ավելի քան 15 տրիլիոն դոլար և փոխարինել մինչև 300 միլիոն աշխատատեղ, բայցև ստեղծել բոլորովին նոր մասնագիտություններ:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90670211_160:0:1103:707_1920x0_80_0_0_0228f2289c825e3256f1dae33bbc79c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կասիմ-ժոմարտ տոկաև, видео, ղազախստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
կասիմ-ժոմարտ տոկաև, видео, ղազախստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Ղազախստանի նախագահը խոսել է Chat GPT-ի և թվային մենաշնորհների վտանգի մասին
21:52 26.06.2025 (Թարմացված է: 22:34 26.06.2025) Տոկաևը նախազգուշացրել է թվային մենաշնորհներից կախվածության մեջ ընկնելու՝ ԵԱՏՄ երկրների վտանգի մասին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ելույթ ունենալով պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում, կարծիք է հայտնել, որ թվայնացումը և արհեստական բանականությունը (ԱԲ) պետք է դառնան ԵԱՏՄ-ի անվերապահ գերակայությունը, սակայն հայտարարել է ChatGPT-ի վտանգի մասին:
«Կան, իհարկե, նաև բացասական պահեր՝ կապված ԱԲ-ի ներդրման հետ։ Օրինակ, ChatGPT-ն՝ ուսանողները օգտագործում են այս գործիքը, նաև ասում են, որ որոշ քաղաքական առաջնորդներ դիմում են ChatGPT-ին, որպեսզի այն օգնի նրանց պատշաճ ելույթ կազմել», - ասել է Տոկաևը Մինսկում:
Ընդ որում, նա մատնանշել է ԱԲ-ի և, ընդհանուր առմամբ, թվայնացման այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են տեխնոլոգիաների հասանելիության անհավասարությունը, ավանդական աշխատատեղերի կրճատումը, թվային ինքնիշխանության սահմանափակումը, գլոբալ թվային մենաշնորհներից կախվածությունը:
Ղազախստանի նախագահը պարզաբանել է, որ գոյություն ունի «վտանգ, երբ պետությունների փոքր խումբ՝ բավական բարձր զարգացած երկրներ, կարող են դառնալ համաշխարհային զարգացման առաջատարներ, գլխավորել այդ գործընթացը, իսկ ժամանակակից աշխարհի մեծ մասը կհայտնվի զարգացման եզրին»:
Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը թվայնացումը և ԱԲ-ն կարող են համաշխարհային ՀՆԱ բերել ավելի քան 15 տրիլիոն դոլար և փոխարինել մինչև 300 միլիոն աշխատատեղ, բայցև ստեղծել բոլորովին նոր մասնագիտություններ: