https://arm.sputniknews.ru/20250625/heghashrjman-pvordz-chi-eghel-bvolvory-qaghaqakan-hetapndumner-en-pashinjani-nakhkin-khvorhrdakan-90595318.html
Հեղաշրջման փորձ չի եղել, բոլորը քաղաքական հետապնդումներ են. Փաշինյանի նախկին խորհրդական
Հեղաշրջման փորձ չի եղել, բոլորը քաղաքական հետապնդումներ են. Փաշինյանի նախկին խորհրդական
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T11:14+0400
2025-06-25T11:14+0400
2025-06-25T11:25+0400
հայաստան
հեղաշրջում
արսեն գասպարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90595455_0:0:1921:1080_1920x0_80_0_0_b74ea7553c7c0f9c178f3aba6bce25e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման կողմից հեղաշրջման ոչ մի փորձ չի եղել, դժբախտաբար դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը։Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում քաղաքական հետապնդումների մասին թող մտածեն 2021 թվականին այն 680.000 քաղաքացիները, որոնք վերընտրեցին ներկայիս իշխանություններին։Նրա խոսքով` Հայաստանում ընդդիմադիր շարժումների մեջ «Սրբազան պայքարը» ամենաազդեցիկն է ոչ միայն նրա համար, որ հոգևորական է ղեկավարում, այլ որ շարժումը չունի որևէ տնտեսական շահ, շարժման ղեկավարությունը երբևէ չի եղել տնտեսական գործարքների մեջ։«Խոսքը շատ անկեղծ շարժման մասին է, որը առաջացել է Տավուշի մարզում միակողմանի տարածքների զիջման հետևանքով։ Այս ամենը ունի պատճառահետևանքային կապ նրանց դեմ տարվող քաղաքական հետապնդման հետ»,–ասաց Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդականը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90595455_143:0:1583:1080_1920x0_80_0_0_29ad70de5b2900bde62ab40855f89830.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հեղաշրջում, արսեն գասպարյան, видео
հայաստան, հեղաշրջում, արսեն գասպարյան, видео
Հեղաշրջման փորձ չի եղել, բոլորը քաղաքական հետապնդումներ են. Փաշինյանի նախկին խորհրդական
11:14 25.06.2025 (Թարմացված է: 11:25 25.06.2025) Վաղ առավոտից զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման կողմից հեղաշրջման ոչ մի փորձ չի եղել, դժբախտաբար դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում քաղաքական հետապնդումների մասին թող մտածեն 2021 թվականին այն 680.000 քաղաքացիները, որոնք վերընտրեցին ներկայիս իշխանություններին։
«Այդ մարդկանց թվում էր, թե իրենք ժողովրդավարության համա՞ր են ընտրություն կատարում, կամ որպես նվաճում ներկայացնում են, թե իբր խոսքի ազատություն կա Հայաստանում։ Այս ամենը պարզապես քաղաքական հետապնդումներ են»,–ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ընդդիմադիր շարժումների մեջ «Սրբազան պայքարը» ամենաազդեցիկն է ոչ միայն նրա համար, որ հոգևորական է ղեկավարում, այլ որ շարժումը չունի որևէ տնտեսական շահ, շարժման ղեկավարությունը երբևէ չի եղել տնտեսական գործարքների մեջ։
«Խոսքը շատ անկեղծ շարժման մասին է, որը առաջացել է Տավուշի մարզում միակողմանի տարածքների զիջման հետևանքով։ Այս ամենը ունի պատճառահետևանքային կապ նրանց դեմ տարվող քաղաքական հետապնդման հետ»,–ասաց Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդականը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։