https://arm.sputniknews.ru/20250625/glkhavvor-bzhishky-patmel-e-sheremetevvo-um-brnutjan-entarkvats-erekhaji-vitshaki-masin-90632295.html
Գլխավոր բժիշկը պատմել է «Շերեմետևո»-ում բռնության ենթարկված երեխայի վիճակի մասին
Գլխավոր բժիշկը պատմել է «Շերեմետևո»-ում բռնության ենթարկված երեխայի վիճակի մասին
Sputnik Արմենիա
Բժիշկների թիմը սկսել է օգնություն ցուցաբերել երեխայի ընդունվելուց հետո առաջին 5 րոպեների ընթացքում։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T21:37+0400
2025-06-25T21:37+0400
2025-06-25T21:38+0400
տեսանյութեր
տեսանյութ
շերեմետևո
երեխա
բռնություն
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90630119_36:0:1280:700_1920x0_80_0_0_2063c75d54bff9a9cc64293c45c0691d.jpg
«Շերեմետևո»-ում գետնին նետված տղան վերակենդանացման բաժանմունքում է. նրան քնեցրել են դեղորայքով, միացված է արհեստական շնչառության սարքին։ Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տատյանա Շապովալենկոն ասել է, որ բժիշկների առաջնահերթ խնդիրը ուղեղի այտուցը վերացնելն է։ՄՌՏ հետազոտության արդյունքները վնասվածքի օջախներ են ցույց տվել, սակայն ուղեղի կառուցվածքի լուրջ վնասվածքներ չկան։ Երեխան դեղորայքային քնի մեջ է՝ արհեստական շնչառության սարքին միացված, նա հակաայտուցային թերապիա է ստանում։ Կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ չկան։Երեկ «Շերեմետևո» օդանավակայանի ուղեբեռի ստացման հատվածում անծանոթը բռնել էր երկու տարեկան երեխային (ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Բելառուսի քաղաքացի է, Կահիրե-Մոսկվա չվերթի ուղևոր, անունը` Վլադիմիր) և գետնին գցել, նրան ձերբակալել էին (վաղը կորոշվի նրա կալանավորման հարցը): Մեղադրյալը հարցաքննության ժամանակ չի կարողացել բացատրել իր արարքի պատճառները:Միջադեպի առաջին վայրկյաններին մեկ այլ ուղևոր՝ Ստանիսլավ Կարտաշյովն է վազելով մոտեցել երեխային: Ruptly-ին տված հարցազրույցում նա ասել է, որ երբ ինքը վազել է, երեխան արդեն կապտած է եղել: Նա բարձրացրել է նրան հատակից և վազել օգնություն կանչելու:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90630119_283:0:1216:700_1920x0_80_0_0_5ecce35bf9c6e8844b984808684200dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, շերեմետևո, երեխա, բռնություն, բժիշկ, видео
տեսանյութեր, տեսանյութ, շերեմետևո, երեխա, բռնություն, բժիշկ, видео
Գլխավոր բժիշկը պատմել է «Շերեմետևո»-ում բռնության ենթարկված երեխայի վիճակի մասին
21:37 25.06.2025 (Թարմացված է: 21:38 25.06.2025) Բժիշկների թիմը սկսել է օգնություն ցուցաբերել երեխայի ընդունվելուց հետո առաջին 5 րոպեների ընթացքում։
«Շերեմետևո»-ում գետնին նետված տղան վերակենդանացման բաժանմունքում է. նրան քնեցրել են դեղորայքով, միացված է արհեստական շնչառության սարքին։ Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տատյանա Շապովալենկոն ասել է, որ բժիշկների առաջնահերթ խնդիրը ուղեղի այտուցը վերացնելն է։
ՄՌՏ հետազոտության արդյունքները վնասվածքի օջախներ են ցույց տվել, սակայն ուղեղի կառուցվածքի լուրջ վնասվածքներ չկան։ Երեխան դեղորայքային քնի մեջ է՝ արհեստական շնչառության սարքին միացված, նա հակաայտուցային թերապիա է ստանում։ Կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ չկան։
«Առայժմ մենք հանգիստ կանխատեսում ենք տալիս նրա ապաքինման և վերականգնման համար։ Մենք իսկապես հույս ունենք, որ այդպես կլինի», - ասել է գլխավոր բժիշկը։
Երեկ «Շերեմետևո» օդանավակայանի ուղեբեռի ստացման հատվածում
անծանոթը բռնել էր երկու տարեկան երեխային (ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Բելառուսի քաղաքացի է, Կահիրե-Մոսկվա չվերթի ուղևոր, անունը` Վլադիմիր) և գետնին գցել, նրան ձերբակալել էին (վաղը կորոշվի նրա կալանավորման հարցը): Մեղադրյալը հարցաքննության ժամանակ չի կարողացել բացատրել իր արարքի պատճառները:
Միջադեպի առաջին վայրկյաններին մեկ այլ ուղևոր՝ Ստանիսլավ Կարտաշյովն է վազելով մոտեցել երեխային: Ruptly-ին տված հարցազրույցում նա ասել է, որ երբ ինքը վազել է, երեխան արդեն կապտած է եղել: Նա բարձրացրել է նրան հատակից և վազել օգնություն կանչելու: