00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձայնագրություններն ունեցել են, պլանը` հորինել. նախկին դատախազը` ՔԿ–ի քայլերի մասին

© SputnikԱԱԾ աշխատակիցը Բագրատ սրբազանի կեցավայրի մոտ
ԱԱԾ աշխատակիցը Բագրատ սրբազանի կեցավայրի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2025
ԱԱԾ աշխատակիցը Բագրատ սրբազանի կեցավայրի մոտ
Բաժանորդագրվել
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում է արհեստական բանականության առկայությունը իրականացվող դատավարական գործելակերպը դարձնում են ոչ իրավաչափ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իրավապահների հրապարակած ձայնագրությունները չեն պարունակում այն հանցակազմը, որը նկարագրում է Քննչական կոմիտեն, Sputnik Արմենիային ասաց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Դրանք ընդամենը մտահղացումներ են, դրանցում նույնիսկ նախապատրաստական փուլ չկա։ Բարի ցանկություններ են։ Եվ այն ձևակերպումները, թե նախապատրաստվել են, պլանավորել են և այլն, ընդունելի չեն»,– նկատեց նախկին դատախազը` հավելելով, որ ձայնագրությունների իսկությունը ևս այս պահին ապացուցված չէ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց ՔՊ–ի պաշտոնական civic.am կայքի հրապարակած թղթի վրա շարադրված պլան` իբր ՀՀ–ում նախապատրաստվող հեղաշրջման վերաբերյալ։ Դրանում արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների ու ընդդիմադիր մի քանի գործիչների տներում, ՀՀ ՔԿ-ն հայտնեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ և հրապարակեց դրանք, իբր, ապացուցող ձայնագրություններ։ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը բերման ենթարկվեց։
Րաֆֆի Ասլանյանը, որպես իրավապահ ոլորտի աշխատանքին քաջատեղյակ անձնավորություն, իշխանության գործողություններն այսպես է մեկնաբանում. ձայնագրություններն ունեցել են, պլանը` հորինել։
«Ապա իրենց լրատվամիջոցի միջոցով ապահովել են դրա, այսպես ասած` արտահոսքը, որպեսզի հիմքեր ունենան գործողություններ անելու, և այս ձայնագրությունները փորձեն կապել նաև այլ անձանց հետ»,– նշում է մասնագետը։
Պարզունակ այս մեխանիզմը, սակայն, Ասլանյանի գնահատմամբ, հեռանկար չունի, և ձայնագրությունների բովանդակությունը չի կարող քննության առարկա դառնալ։
«Ձայնագրությունները կարող են քրեական հետապնդման հիմք դառնալ հիմնավոր կասկածի մակարդակում։ Այլ հարց է, թե հետագայում, մեղադրանքի հիմնավորման տեսանկյունից ինչպես կգնահատվեն»,–ասում է Ասլանյանը` հավելելով, որ ՀՀ իրավական համակարգի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ ձայնագրությունների հիման վրա, առանց փորձաքննության, միայն ձայնի նույնականացմամբ, դատավճիռներ են կայացվել։
«Նախկինում դա, կարելի է ասել, նորմալ էր։ Բայց ժամանակակից տեխնիկական զարգացումները, այդ թվում՝ արհեստական բանականության առկայությունը, իմ կարծիքով, այդպիսի դատավարական գործելակերպը ոչ իրավաչափ է դարձնում»,– կարծում է մասնագետը։
Նրա խոսքով, այսօր առկա տեխնոլոգիաները թույլ են տալիս ցանկացած մարդու ձայն վերարտադրել, հետևաբար, նույնիսկ եթե նախաքննական մարմինը ձայնագրությունները հիմք համարի մեղադրանքի համար, հետագայում դատարանը պարտավոր է դիտարկել դրանց իսկությունը, եթե անձը հերքում է, որ դա իր ձայնն է։
Լրահոս
0