00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին ձերբակալել են

© Sputnik / Andranik GhazaryanДавид Галстян в гостях радио Sputnik
Давид Галстян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2025
Բաժանորդագրվել
Վաղ առավոտից զանգվածային խուզարկություններ են սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ձերբակալվել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
Խուզարկություններ են իրականացվում նաև Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում։ Խուզարկությունների ենթարկվածների թվում են «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, ինչպես նաև Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը, Արմեն Ալեքսանյանը։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0