https://arm.sputniknews.ru/20250624/vracakan-maqsajin-terminalic-durs-e-ekel-49-kvonjakvov-bernvats-meqena-papvojan-90587422.html
Վրացական մաքսային տերմինալից դուրս է եկել կոնյակով բեռնված 49 մեքենա. Պապոյան
Վրացական մաքսային տերմինալից դուրս է եկել կոնյակով բեռնված 49 մեքենա. Պապոյան
Sputnik Արմենիա
Այդ մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T23:20+0400
2025-06-24T23:20+0400
2025-06-25T13:21+0400
գևորգ պապոյան
կոնյակ
վրաստանի հանրապետություն
մաքսակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/996/88/9968822_0:0:2048:1153_1920x0_80_0_0_52a926cafb17e6f499948f9402b59b7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Վրաստան այցելած Պապոյանը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այդ օրը բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա՝ առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/996/88/9968822_163:0:1983:1365_1920x0_80_0_0_01cd92342f91d5f7eac2ff9e3eb61cd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, կոնյակ, վրաստանի հանրապետություն, մաքսակետ
գևորգ պապոյան, կոնյակ, վրաստանի հանրապետություն, մաքսակետ
Վրացական մաքսային տերմինալից դուրս է եկել կոնյակով բեռնված 49 մեքենա. Պապոյան
23:20 24.06.2025 (Թարմացված է: 13:21 25.06.2025) Այդ մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա,
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»,-նշել է նախարարը։
Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Վրաստան այցելած
Պապոյանը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այդ օրը բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա՝ առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։
Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։