https://arm.sputniknews.ru/20250624/ukrainakan-atsn-krasnvogvorskum-harvatsel-e-bnakeli-shenqi-erku-mard-e-viravvorvel-90557178.html
Ուկրաինական ԱԹՍ–ն Կրասնոգորսկում հարվածել է բնակելի շենքի, երկու մարդ է վիրավորվել
Ուկրաինական ԱԹՍ–ն Կրասնոգորսկում հարվածել է բնակելի շենքի, երկու մարդ է վիրավորվել
Sputnik Արմենիա
Կրասնոգորսկի Նարոդնոյե Օպոլչենիե փողոցում գտնվող բնակելի տան վրա անօդաչուն է ընկել, այրվել է 17-րդ հարկի բնակարանը։ Շենքից մոտ 100 մարդ է տարհանվել։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T10:25+0400
2025-06-24T10:25+0400
2025-06-24T10:42+0400
ուկրաինա
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
տուժածներ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90554755_0:120:1280:840_1920x0_80_0_0_5c4f5f6267019a9143e4497b6f79b625.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երկու մարդ է տուժել Կրասնոգորսկում, որտեղ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։Ինչպես նշել է մարզպետը, անօդաչուն հարվածել է Կրասնոգորսկի Նարոդնոյե Օպոլչենիե փողոցում գտնվող բնակելի շենքին, հրդեհվել է 17-րդ հարկի բնակարանը։ Հրշեջներն արագ մարել են 20 քառակուսի մետր տարածքի վրա բռնկված հրդեհը։ Շենքից մոտ 100 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 30 երեխա։«Երկու մարդ է տուժել։ 34-ամյա տղամարդը ձեռքի և ոտքի բեկորային վնասվածքներ է ստացել։ Այժմ նա հիվանդանոցում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հոսպիտալացվել է նաև 29–շաբաթական հղի (սուր ռեակցիա սթրեսի նկատմամբ)», – իրTelegram– ալիքում գրել է Վորոբյովը։ՌԴ ՊՆ–ն այսօր հայտարարել է, որ ՌԴ ՀՕՊ միջոցներն անցած գիշեր ոչնչացրել են 20 ուկրաինական ԱԹՍ, որոնց մեծ մասը՝ Կուրսկի մարզի վրա։«Հունիսի 24-ի գիշերը ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 20 ուկրաինական անօդաչու, որից 14-ը՝ Կուրսկի մարզի վրա։ Երկու անօդաչու խոցվել է Մոսկվայի մարզի վրա, մեկական անօդաչու էլ Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի և Սմոլենսկի մարզերի վրա», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90554755_0:0:1280:960_1920x0_80_0_0_a217d9d5eaf8e22341deb458c74c4806.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, տուժածներ
ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, տուժածներ
Ուկրաինական ԱԹՍ–ն Կրասնոգորսկում հարվածել է բնակելի շենքի, երկու մարդ է վիրավորվել
10:25 24.06.2025 (Թարմացված է: 10:42 24.06.2025) Կրասնոգորսկի Նարոդնոյե Օպոլչենիե փողոցում գտնվող բնակելի տան վրա անօդաչուն է ընկել, այրվել է 17-րդ հարկի բնակարանը։ Շենքից մոտ 100 մարդ է տարհանվել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երկու մարդ է տուժել Կրասնոգորսկում, որտեղ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
Ինչպես նշել է մարզպետը, անօդաչուն հարվածել է Կրասնոգորսկի Նարոդնոյե Օպոլչենիե փողոցում գտնվող բնակելի շենքին, հրդեհվել է 17-րդ հարկի բնակարանը։ Հրշեջներն արագ մարել են 20 քառակուսի մետր տարածքի վրա բռնկված հրդեհը։ Շենքից մոտ 100 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 30 երեխա։
«Երկու մարդ է տուժել։ 34-ամյա տղամարդը ձեռքի և ոտքի բեկորային վնասվածքներ է ստացել։ Այժմ նա հիվանդանոցում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հոսպիտալացվել է նաև 29–շաբաթական հղի (սուր ռեակցիա սթրեսի նկատմամբ)», – իրTelegram– ալիքում գրել է Վորոբյովը։
ՌԴ ՊՆ–ն այսօր հայտարարել է, որ ՌԴ ՀՕՊ միջոցներն անցած գիշեր ոչնչացրել են 20 ուկրաինական ԱԹՍ, որոնց մեծ մասը՝ Կուրսկի մարզի վրա։
«Հունիսի 24-ի գիշերը ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 20 ուկրաինական անօդաչու, որից 14-ը՝ Կուրսկի մարզի վրա։ Երկու անօդաչու խոցվել է Մոսկվայի մարզի վրա, մեկական անօդաչու էլ Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի և Սմոլենսկի մարզերի վրա», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։