https://arm.sputniknews.ru/20250624/turqiajum-dzerbakalel-en-gjuleni-kazmakerputjan-het-kapi-mej-kaskatsvvogh-160-zinvvorakani-90567523.html
Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ կապի մեջ կասկածվող 160 զինվորականի
Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ կապի մեջ կասկածվող 160 զինվորականի
Sputnik Արմենիա
Ձերբակալված զինվորականների մեծ մասը ծառայում է ցամաքային զորքերում։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T14:03+0400
2025-06-24T14:03+0400
2025-06-24T14:17+0400
ֆեթուլլահ գյուլեն
ոստիկան
ձերբակալություն
ահաբեկչություն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77708711_0:0:1600:901_1920x0_80_0_0_1331b143a47e29d4a3b0988bf578062c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik․ Թուրքիայի ուժայիններն այսօր ձերբակալել են 158 զինվորականների, որոնք կասկածվում են արդեն հանգուցյալ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ, Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակև արգելված է) հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հաղորդում է Millitet թերթը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի կեսերին թուրք ուժայինները գործողություն էին իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել էին ավելի քան հարյուր մարդ՝ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով։Զինվորականների մեծ մասը ծառայում է ցամաքային զորքերում։Ստամբուլի դատախազությունը նկատում է, որ «FETÖ-ն մնում է ահաբեկչական խմբավորում, որը ներկայացնում է ամենամեծ վտանգը սահմանադրական կարգի և պետության գոյության համար»։ Իշխանությունների տվյալներով՝ 2016 թվականից ի վեր ձերբակալվել է գրեթե 26 հազար զինվորական, որոնք կասկածվում են խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ։ Նրանցից ավելի քան 9 հազարը կալանավորվել են։Թուրքիայում Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող 101 մարդ է ձերբակալվելՀիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենի FETÖ կազմակերպությունը մեղադրում են (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ պաշտոնանկ արվել շուրջ 150 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ։ Ինքը՝ Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր դեմ առաջադրված մեղադրանքները։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77708711_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7fe2eb7b221afd29e03f09e93a052f6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆեթուլլահ գյուլեն, ոստիկան, ձերբակալություն, ահաբեկչություն, թուրքիա
ֆեթուլլահ գյուլեն, ոստիկան, ձերբակալություն, ահաբեկչություն, թուրքիա
Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ կապի մեջ կասկածվող 160 զինվորականի
14:03 24.06.2025 (Թարմացված է: 14:17 24.06.2025) Ձերբակալված զինվորականների մեծ մասը ծառայում է ցամաքային զորքերում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik․ Թուրքիայի ուժայիններն այսօր ձերբակալել են 158 զինվորականների, որոնք կասկածվում են արդեն հանգուցյալ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ, Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակև արգելված է) հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հաղորդում է Millitet թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի կեսերին թուրք ուժայինները գործողություն էին իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել էին ավելի քան հարյուր մարդ՝ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով։
«FETÖ-ի գործունեության համատեղ քննչական գործողությունների շրջանակներում Ստամբուլի և Իզմիրի գլխավոր դատախազությունները Թուրքիայի 41 նահանգներում ձերբակալման օրդերներ են տվել 176 զինվորականների նկատմամբ, որոնցից 158-ն արդեն ձերբակալվել են (հունիսի 23–ին – խմբ․)։ Բացի այդ, Ստամբուլում և ևս 13 նահանգներում ձերբակալվել է ոստիկանության շարքերից 21 կասկածյալ։ Նրանցից 13-ը դեռ ծառայում են և կասկածվում են Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ», – նշված է հայտարարության մեջ։
Զինվորականների մեծ մասը ծառայում է ցամաքային զորքերում։
Ստամբուլի դատախազությունը նկատում է, որ «FETÖ-ն մնում է ահաբեկչական խմբավորում, որը ներկայացնում է ամենամեծ վտանգը սահմանադրական կարգի և պետության գոյության համար»։ Իշխանությունների տվյալներով՝ 2016 թվականից ի վեր ձերբակալվել է գրեթե 26 հազար զինվորական, որոնք կասկածվում են խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ։ Նրանցից ավելի քան 9 հազարը կալանավորվել են։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենի FETÖ կազմակերպությունը մեղադրում են (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ պաշտոնանկ արվել շուրջ 150 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ։ Ինքը՝ Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր դեմ առաջադրված մեղադրանքները։