00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստանիսլավսկու անվան թատրոնը մասնակցել է «Չեխովի» փառատոնին. Շահվերդյանը մանրամասներ պատմեց

© Sputnik / Aram NersesyanРусский драматический театр имени Станиславского
Русский драматический театр имени Станиславского - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Բաժանորդագրվել
Թատրոնի տնօրենի խոսքով` ներկայացման գլխավոր ուղերձը հետևյալն էր` «Պարոնայք, մենք բոլորս Աստծո աչքի ներքո ենք», այսինքն` երբ քայլ ենք կատարում, երկար պետք է մտածենք` արդյոք ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը մեծ տպավորություններով է վերադարձել Մոսկվայում մեկնարկած «Չեխովի» անվան միջազգային թատերական փառատոնից։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը։
Շահվերդյանը պատմեց, որ փառատոնի 12 օրերում Ռուսաստանի տարբեր քաղաքներում ներկայացրել են Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի հիման վրա բեմադրած «Փող, կիրք, իշխանություն» ներկայացումը։
«Ստեղծագործությունը գրվել է 150 տարի առաջ, սակայն այն արդիական է նաև այսօր։ Դասական տեքստերին իմ մոտեցումը միշտ հետևյալն է` արդիականացնել ու հերոսներին տեղափոխել այն ժամանակաշրջան, որտեղ մենք ենք ապրում։ Փառատոնի շրջանակում ներկայացման մասին կարծիքները շատ դրական էին, շատ լավ ընդունեցին մեզ»,– նշեց Շահվերդյանը։
Նրա խոսքով` ներկայացման գլխավոր ուղերձը հետևյալն էր` «Պարոնայք, մենք բոլորս Աստծո աչքի ներքո ենք», այսինքն` երբ քայլ ենք կատարում, երկար պետք է մտածենք` արդյոք ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ, արդյոք պե՞տք է գնալ այնտեղ, ուր գնում ենք։
«Բոլոր ժամանակներում, ցավոք, ամեն ինչ պտտվում է փողի, իշխանության, կրքի շուրջ, և այդ ամենի մասին մենք խոսում ենք ներկայացման մեջ։ Ներկայացումը շատ դաստիարակչական ուղղվածություն ունի հատկապես երիտասարդության համար. այն նայելիս երիտասարդները կտեսնեն ու կհասկանան` ինչ ճակատագիր է ունենում երիտասարդ տղան, որը գավառից գալիս է մայրաքաղաք։ Վստահաբար, նրանց մեջ ինչ–որ բան կփոխվի։ Այսինքն` ստոր քայլեր անելիս, պետք է հասկանալ, որ դրա պատասխանը մի օր ստանալու ենք, եթե ոչ մենք, ապա մեր երեխաներն ու թոռները»,– նշեց Շահվերդյանը։

Թատրոնի տնօրենի խորհրդական, նախագծի ղեկավար Մարիաննա Մխիթարյանն իր հերթին ասաց, որ «Փող, կիրք, իշխանություն» ներկայացման համար թատրոնն արդեն 3–րդ տարին է` ֆինանսավորում է ստանում «Ռուսկիե սեզոնի» կազմակերպության կողմից, իսկ փառատոնին կարողացել են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Թատրոնին աջակցել է նաև ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։

Ի դեպ, այս ներկայացումը ՀՀ–ում ևս բարձր գնահատականի է արժանացել. այս տարի այն «Արտավազդ» մրցանակաբաշխությունից 3 մրցանակ է ստացել` լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենար, լավագույն 2–րդ պլանի դերակատար անվանակարգերում։
Նշենք, որ Ա. Պ. Չեխովի անվան XVII միջազգային թատերական փառատոնն այս տարի մեկնարկել է մայիսի 27–ից և կտևի մինչև հուլիսի 25-ը։
Լրահոս
0