https://arm.sputniknews.ru/20250624/rd-adts-n-zapvorvozhiei-marzum-diversia-nakhapatrastats-3-qaghaqacu-e-dzerbakalel-90568171.html
ՌԴ ԱԴԾ-ն Զապորոժիեի մարզում դիվերսիա նախապատրաստած 3 քաղաքացու է ձերբակալել
ՌԴ ԱԴԾ-ն Զապորոժիեի մարզում դիվերսիա նախապատրաստած 3 քաղաքացու է ձերբակալել
Sputnik Արմենիա
Ձերբակալվածներից մեկը կին է։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T14:17+0400
2025-06-24T14:17+0400
2025-06-24T14:18+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ձերբակալություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90558135_0:0:928:522_1920x0_80_0_0_3e44f5fe7ceb233a2698695eb537d016.jpg
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Զապորոժիեի մարզում Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացու է ձերբակալել գազաբաշխիչ ցանցի օբյեկտը պայթեցնելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։Ըստ հաղորդագրության` ձերբակալվածները խոստովանել են, որ գազաբաշխիչ կայանի պայթեցմանը պատրաստվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ։«Ծանոթս զանգեց, առաջարկեց օգնել ուկրաինական ծառայություններին։ Պետք էր որոշ պայթուցիկ նյութեր տեղափոխել ու պահել և մասնակցել գազաբաշխիչ կայանի պայթեցմանը», – ասել է ձերբակալված կանանցից մեկը։Հանցակիցն էլ նշել է` համագործակցել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի հետ, որի անունը Մաքսիմ է։«Նա էր ուղարկում ոչնչացման ու պայթեցման ենթակա օբյեկտները»,– ասել է նա։Երրորդ ձերբակալվածն էլ պատմել է, թե ինչու է այդ քայլին գնացել։«Ես տանը մենակ եմ, ոչ մեկին պետք չեմ։ Իսկ այս դեպքում ստացվեց, որ ինչ-որ մեկին պետք եմ։ Փոքր առաջադրանք էր, թեթև` ինչ-որ բան պետք է պայթեցվի ինչ-որ տեղ», - ասել է նա։Միևնույն ժամանակ նա նշել է, որ հիմարություն է արել։«Դիմում եմ ադեկվատ մարդկանց, խորհուրդ եմ տալիս չկրկնել իմ սխալները և չանել նման հիմարություններ։ Մասնագիտությամբ ուսուցիչ եմ։ Ամբողջ կյանքս ձկնորսությամբ եմ զբաղվել։ Զբաղվեք նրանով, ինչ սովորել եք։ Որևէ օգուտ չեք բերի Ուկրաինային։ Ռուսաստանին ևս զգալի վնաս չեք հասցնի։ Իսկ այ ձեզ կվնասեք, ձեր կյանքը կկործանեք։ Ես` վառ օրինակ», – հավելել է ձերբակալվածը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90558135_115:0:811:522_1920x0_80_0_0_27c7959417039127e5b8cc7a36e66d2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ ԱԴԾ-ն Զապորոժիեի մարզում դիվերսիա նախապատրաստած 3 քաղաքացու է ձերբակալել
14:17 24.06.2025 (Թարմացված է: 14:18 24.06.2025) Ձերբակալվածներից մեկը կին է։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Զապորոժիեի մարզում Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացու է ձերբակալել գազաբաշխիչ ցանցի օբյեկտը պայթեցնելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։
Ըստ հաղորդագրության` ձերբակալվածները խոստովանել են, որ գազաբաշխիչ կայանի պայթեցմանը պատրաստվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ։
«Ծանոթս զանգեց, առաջարկեց օգնել ուկրաինական ծառայություններին։ Պետք էր որոշ պայթուցիկ նյութեր տեղափոխել ու պահել և մասնակցել գազաբաշխիչ կայանի պայթեցմանը», – ասել է ձերբակալված կանանցից մեկը։
Հանցակիցն էլ նշել է` համագործակցել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի հետ, որի անունը Մաքսիմ է։
«Նա էր ուղարկում ոչնչացման ու պայթեցման ենթակա օբյեկտները»,– ասել է նա։
Երրորդ ձերբակալվածն էլ պատմել է, թե ինչու է այդ քայլին գնացել։
«Ես տանը մենակ եմ, ոչ մեկին պետք չեմ։ Իսկ այս դեպքում ստացվեց, որ ինչ-որ մեկին պետք եմ։ Փոքր առաջադրանք էր, թեթև` ինչ-որ բան պետք է պայթեցվի ինչ-որ տեղ», - ասել է նա։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ հիմարություն է արել։
«Դիմում եմ ադեկվատ մարդկանց, խորհուրդ եմ տալիս չկրկնել իմ սխալները և չանել նման հիմարություններ։ Մասնագիտությամբ ուսուցիչ եմ։ Ամբողջ կյանքս ձկնորսությամբ եմ զբաղվել։ Զբաղվեք նրանով, ինչ սովորել եք։ Որևէ օգուտ չեք բերի Ուկրաինային։ Ռուսաստանին ևս զգալի վնաս չեք հասցնի։ Իսկ այ ձեզ կվնասեք, ձեր կյանքը կկործանեք։ Ես` վառ օրինակ», – հավելել է ձերբակալվածը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։