00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում հավերժացրին «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի հիշատակը

Բաժանորդագրվել
100 մետր երկարությամբ բազալտե հուշապատի հետնամասում ամփոփված են օտարազգի այն գործիչների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղադրվեց «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ և «Ցեղասպանության կանխարգելման մասին» կոնվենցիայի ընդունման նախաձեռնողներից մեկի՝ Ռաֆայել Լեմկինի անունով հուշատախտակ: Հուշատախտակի հետևում նրա նյույորքյան գերեզմանից բերված հողով լի սափոր է տեղադրված:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը արարողության ժամանակ նշեց, որ այս ժեստը երախտագիտություն է խորհրդանշում։
«Նա այն մարդն էր, որ կարողացավ մեկ բառով արտահայտել հայերի վերապրած ապրած ողջ սարսափը և հիմք դրեց արդարության համար միջազգային պայքարին», – ասաց նա:
© SputnikԷդիտա Գզոյան
Директор МИГА Эдита Гзоян на торжественной церемонии закладки земли с могилы Рафаэля Лемкина в Мемориальную стену в Цицернакаберде и открытие памятного камня в знак признания его большого вклада в признание и предотвращение геноцидов (24 июня 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Էդիտա Գզոյան
Գզոյանի խոսքով՝ Լեմկինի գործունեությունը խոր հետք է թողել Հայաստանի պատմության մեջ։
Նրա ջանքերի շնորհիվ 1948 թվականին ընդունվեց մարդու իրավունքների առաջին միջազգային կոնվենցիան, որն ուղղված էր ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը և պատժմանը։
Թեև Լեմկինը երբեք չի եղել Հայաստանում, բայց մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։
Հիշեցնենք, որ 1996 թվականին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատի հետնամասում սկսեցին թաղել հողով լի սափորներ, որոնք վերցված էին Հայոց ցեղասպանության դեմ արտահայտված օտարերկրյա հասարակական, քաղաքական, գիտական և մշակութային գործիչների գերեզմաններից։ Հուշապատի վրա փորագրված են Անատոլ Ֆրանսի (ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր), Արմին Վեգների (գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս), Յոհաննես Լեփսիուսի (գերմանացի արևելագետ, հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր), Ֆրիտյոֆ Նանսենի (նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Ազգերի լիգայում փախստականների գործերով գլխավոր հանձնակատար), Մարիա Յակոբսենի (դանիացի միսիոներ, բժիշկ, հայտնի է հայկական մանկատներում իր աշխատանքով) և այլոց անունները։
Լրահոս
0