00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունն ընդունեց, որ ոստիկանը բռնություն է գործադրել Քոչարյանի նկատմամբ. փաստաբան

© SputnikПолиция подвергает приводу Левона Кочаряна во время акций неповиновения (22 сентября 2023). Еревaн
Полиция подвергает приводу Левона Кочаряна во время акций неповиновения (22 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Բաժանորդագրվել
Քոչարյանի փաստաբանի խոսքով` բռնություն գործադրած կարմիրբերետավորը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված «հարմարեցնելու» համար դատախազությանը ժամանակ է պետք։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատախազությունը ստիպված հաստատել և ընդունել է, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել։ Այս մասին Ալեքսանյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
ՀՀ երկրորդ նախագահի որդին մեղադրվում է բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվելու պահին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
«Ընդ որում ՝ դատախազությունն անուղղակի նաև ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիրբերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռևս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ճիշտ» քրեաիրավական գնահատական տալու համար»,–նշել է Ալեքսանյանը։
Նա ընդգծել է, որ նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարեցնելու համար դատախազությանը ժամանակ է պետք։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։
Լրահոս
0