00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի երկինքը չի օգտագործվել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների ժամանակ․Էրդողանի վարչակազմ

© AP Photo / Rafiq MaqboolПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահի վարչակազմը հավաստիացրել է, թե Իրանի վրա հարձակումներին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ լուրերը ապատեղեկատվություն են:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարձակումների ժամանակ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:
«Տարբեր ԶԼՄ-ների պնդումները, թե ամերիկյան ռմբակոծիչները Թուրքիայի օդային տարածքն օգտագործել են Իրանի միջուկային օբյեկտների վրա իրենց հարձակումների ժամանակ՝ ապատեղեկատվություն են։ Թուրքիայի օդային տարածքը Իրանի վրա Իսրայելի հարձակումների ընթացքում որևէ կերպով չի խախտվել, և Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարձակումների ընթացքում թուրքական օդային տարածքը երբեք չի օգտագործվել», - ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:
Էրդողանի վարչակազմը պնդում է, թե ռմբակոծիչները, որոնք օդ են բարձրացել ԱՄՆ-ի տարածքից, մտել են Ջաբալ ի Թարիք (Ջիբրալթարի – խմբ.) նեղուցի ուղղությամբ և Միջերկրական ծովի հարավից հասել Իսրայել, ներթափանցել Իրաք և հարվածել Իրանին: Հարձակումից հետո այդ ռմբակոծիչները նույն երթուղով անցել են արդեն հակառակ ուղղությամբ, լիցքավորվել են Միջերկրական ծովի վրայով (Կրետեից հարավ) և վերադարձել ԱՄՆ։
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Լրահոս
0