https://arm.sputniknews.ru/20250623/trampy-knerqashvi-irani-het-lajnatsaval-paterazmi-mej-qaghaqagety-scenarneri-masin-90545347.html
Թրամփը կներքաշվի՞ Իրանի հետ լայնածավալ պատերազմի մեջ. քաղաքագետը՝ սցենարների մասին
Թրամփը կներքաշվի՞ Իրանի հետ լայնածավալ պատերազմի մեջ. քաղաքագետը՝ սցենարների մասին
Sputnik Արմենիա
Թրամփն այժմ դիտարկում է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի բոլոր «կողմ»-երը և «դեմ»-երը։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T21:21+0400
2025-06-23T21:21+0400
2025-06-23T21:21+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
հրթիռակոծություն
սուրեն սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/11/38780406_0:16:1600:916_1920x0_80_0_0_eea54bbf3f695747b2aa4f3080ee5c2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ին Իրանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու տարբերակը բացառել չի կարելի, բայց այս հարցում այժմ շատ բան կախված է հենց Թեհրանից` թե ինչպիսին կլինի նրա պատասխանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեցքաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար ՍուրենՍարգսյանը։Նրա կարծիքով` եթե Իրանը որոշի շոշափելի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներին, ապա, ԱՄՆ-ն, բնականաբար, չի սահմանափակվի միանգամյա ավիահարվածով: Իսկ եթե Իրանի պատասխան քայլն այնպիսին լինի, ինչպիսին եղել է, օրինակ, 2020 թվականի հունվարին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը՝ գնդակոծեց Իրաքում ամերիկյան ռազմաբազաները, բայց այնպես արեց, որ մարդկային կորուստներ չլինեն, ապա չարժե սպասել էսկալացիայի։«Ամերիկյան հասարակությունը Իրանին հարվածելու վերաբերյալ միասնական կարծիք չունի։ Թեև քաղաքացիների մոտ 70%-ը համարում է, որ Իրանը ուղիղ սպառնալիք է ԱՄՆ–ի անվտանգության համար, բայց ռազմական գործողությունների դեմ արտահայտողներն էլ մոտ 60% են կազմում: Սրանք չափազանց կարևոր թվեր են, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչ հանրային միջավայրի հետ գործ ունենք», - նշեց մեր զրուցակիցը։Վաշինգտոնի հնարավոր վարքագիծը վերլուծելիս պետք է հաշվի առնել նաև ԱՄՆ-ում Իսրայելի կազմակերպված ու հարուստ լոբբիի ազդեցությունը։ Այդ լոբբինբավական արդյունավետ է գործում, թեև երբեմն Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են Իսրայելի ձգտումներին և սպասումներին։ Օրինակ՝ նման գործողություն էր 2015 թվականին Վիեննայում Օբամայի օրոք միջուկային գործարքի կնքումը։Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ նման գործարք կարող է տեղի ունենալ նաև հիմա։Ի վերջո, Թրամփի վրա ճնշում են գործադրում ոչ միայն իսրայելամետ լոբբիստական շրջանակները, այլև նրա նախընտրական քարոզարշավի դոնորները, որոնցից շատերը դեմ են ռազմական սցենարին: Առայժմ դժվարէ ասել, թե որ կողմի մոտեցումն է առաջնային լինելու։Հիշեցնենք, որ հետևելով Իսրայելի կողմից հունիսի 13-ին սկսված գործողությանը՝ ԱՄՆ-ն հունիսի 22-ին հարվածներ է հասցրել Իրանին: Հարվածները հասցվել են Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում տեղակայված միջուկային օբյեկտներին։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ամերիկյան ագրեսիային։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/11/38780406_98:0:1466:1026_1920x0_80_0_0_167196b5fcf6173bd747d52757be4ab2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, հրթիռակոծություն, սուրեն սարգսյան
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, հրթիռակոծություն, սուրեն սարգսյան
Թրամփը կներքաշվի՞ Իրանի հետ լայնածավալ պատերազմի մեջ. քաղաքագետը՝ սցենարների մասին
Թրամփն այժմ դիտարկում է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի բոլոր «կողմ»-երը և «դեմ»-երը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ին Իրանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու տարբերակը բացառել չի կարելի, բայց այս հարցում այժմ շատ բան կախված է հենց Թեհրանից` թե ինչպիսին կլինի նրա պատասխանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեցքաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար ՍուրենՍարգսյանը։
Նրա կարծիքով` եթե Իրանը որոշի շոշափելի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներին, ապա, ԱՄՆ-ն, բնականաբար, չի սահմանափակվի միանգամյա ավիահարվածով: Իսկ եթե Իրանի պատասխան քայլն այնպիսին լինի, ինչպիսին եղել է, օրինակ, 2020 թվականի հունվարին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը՝ գնդակոծեց Իրաքում ամերիկյան ռազմաբազաները, բայց այնպես արեց, որ մարդկային կորուստներ չլինեն, ապա չարժե սպասել էսկալացիայի։
Քաղաքագետի խոսքով` ԱՄՆ-ի հետագա վարքագիծը որոշող կարևոր գործոն կդառնա նաև Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակը։ Արդյոք Իրանը կփակի՞այս կարևոր զարկերակը, որով արտահանվում է մերձավորարևելյան նավթը, տնտեսական ի՞նչ վնասներ կկրեն ԱՄՆ-ն ու դաշնակիցները. ի վերջո, այս ամենը կկանխորոշի ամերիկյան միջամտության չափը։
«Ամերիկյան հասարակությունը Իրանին հարվածելու վերաբերյալ միասնական կարծիք չունի։ Թեև քաղաքացիների մոտ 70%-ը համարում է, որ Իրանը ուղիղ սպառնալիք է ԱՄՆ–ի անվտանգության համար, բայց ռազմական գործողությունների դեմ արտահայտողներն էլ մոտ 60% են կազմում: Սրանք չափազանց կարևոր թվեր են, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչ հանրային միջավայրի հետ գործ ունենք», - նշեց մեր զրուցակիցը։
Վաշինգտոնի հնարավոր վարքագիծը վերլուծելիս պետք է հաշվի առնել նաև ԱՄՆ-ում Իսրայելի կազմակերպված ու հարուստ լոբբիի ազդեցությունը։ Այդ լոբբինբավական արդյունավետ է գործում, թեև երբեմն Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են Իսրայելի ձգտումներին և սպասումներին։ Օրինակ՝ նման գործողություն էր 2015 թվականին Վիեննայում Օբամայի օրոք միջուկային գործարքի կնքումը։
Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ նման գործարք կարող է տեղի ունենալ նաև հիմա։Ի վերջո, Թրամփի վրա ճնշում են գործադրում ոչ միայն իսրայելամետ լոբբիստական շրջանակները, այլև նրա նախընտրական քարոզարշավի դոնորները, որոնցից շատերը դեմ են ռազմական սցենարին: Առայժմ դժվարէ ասել, թե որ կողմի մոտեցումն է առաջնային լինելու։
Քաղաքագետը կարծում է, որ ցամաքային ներխուժում չի լինի, որովհետև ցամաքային ներխուժում նշանակում է ամբողջական ռազմական գործողություններ, պատերազմ, նաև լուրջ կորուստներ ամերիկյան զինուժում, իսկ այսօր դա Թրամփին պետք չէ։
Հիշեցնենք, որ հետևելով Իսրայելի կողմից հունիսի 13-ին սկսված գործողությանը՝ ԱՄՆ-ն հունիսի 22-ին հարվածներ է հասցրել Իրանին: Հարվածները հասցվել են Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում տեղակայված միջուկային օբյեկտներին։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ամերիկյան ագրեսիային։