https://arm.sputniknews.ru/20250623/pashinjanerdvoghan-handipumy-bavakanin-drakan-mtnvolvortum-e-ancel-hh-pvokhartgvortsnakharar-90541962.html
Փաշինյան–Էրդողան հանդիպումը բավականին դրական մթնոլորտում է անցել. ՀՀ փոխարտգործնախարար
Փաշինյան–Էրդողան հանդիպումը բավականին դրական մթնոլորտում է անցել. ՀՀ փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
Վահան Կոստանյանն ասել է, որ քննարկում է եղել նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T18:02+0400
2025-06-23T18:02+0400
2025-06-23T18:05+0400
հայաստան
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
նիկոլ փաշինյան
վահան կոստանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74431451_0:33:1600:933_1920x0_80_0_0_8b1de90436cac76b6b96d50b48a9d8ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բավականին դրական մթնոլորտում է անցել։ NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։Հարցին՝ Թուրքիայի նախագահն ինչպե՞ս ընդունեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Կոստանյանը պատասխանել է. «Բնականաբար քննարկում է եղել նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին, և երկուստեք արձանագրվել է այդ կոմունիկացիաների բացման կարևորությունը»։Լրագրողը հետաքրքրվել է` կա՞ հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման հնարավորություն, երբ Ադրբեջանը շարունակում է պահանջներ առաջ քաշել, Թուրքիան էլ ասում է՝ քանի դեռ Ադրբեջանի պահանջները չեն բավարարվել, իրենք հարաբերությունների կարգավորման դժվար թե գնան։«Գործընթաց է, որի ուղղությամբ պիտի աշխատենք։ Միևնույն ժամանակ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաև նպատակաուղղված աշխատում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,– պատասխանել է Կոստանյանը։Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74431451_177:0:1600:1067_1920x0_80_0_0_896fee4696be327bb9f699f05d38fa97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան, վահան կոստանյան
հայաստան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան, վահան կոստանյան
Փաշինյան–Էրդողան հանդիպումը բավականին դրական մթնոլորտում է անցել. ՀՀ փոխարտգործնախարար
18:02 23.06.2025 (Թարմացված է: 18:05 23.06.2025) Վահան Կոստանյանն ասել է, որ քննարկում է եղել նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բավականին դրական մթնոլորտում է անցել։
NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Կողմերը միմյանց են ներկայացրել թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ միմյանց դիրքորոշումները։ Հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումը»,– նշել է նա։
Հարցին՝ Թուրքիայի նախագահն ինչպե՞ս ընդունեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Կոստանյանը պատասխանել է. «Բնականաբար քննարկում է եղել նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին, և երկուստեք արձանագրվել է այդ կոմունիկացիաների բացման կարևորությունը»։
Լրագրողը հետաքրքրվել է` կա՞ հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման հնարավորություն, երբ Ադրբեջանը շարունակում է պահանջներ առաջ քաշել, Թուրքիան էլ ասում է՝ քանի դեռ Ադրբեջանի պահանջները չեն բավարարվել, իրենք հարաբերությունների կարգավորման դժվար թե գնան։
«Գործընթաց է, որի ուղղությամբ պիտի աշխատենք։ Միևնույն ժամանակ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաև նպատակաուղղված աշխատում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,– պատասխանել է Կոստանյանը։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած
պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Ըստ պաշտոնական
հաղորդագրության` ՀՀ վարչապետը Ստամբուլում Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։