https://arm.sputniknews.ru/20250623/khaghaghutjan-pajmanagri-chstvoragrvely-adrbejany-jardum-e-hajastani-glkhin-abrahamjan-90516510.html
Խաղաղության պայմանագրի չստորագրվելը Ադրբեջանը ջարդում է Հայաստանի գլխին. Աբրահամյան
Խաղաղության պայմանագրի չստորագրվելը Ադրբեջանը ջարդում է Հայաստանի գլխին. Աբրահամյան
Sputnik Արմենիա
ՀՀ-ին կոչ է արվել վերացնել «այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել»: 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T10:04+0400
2025-06-23T10:04+0400
2025-06-23T10:35+0400
տիգրան աբրահամյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
թուրքիա
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88997589_44:0:1600:875_1920x0_80_0_0_14bc99dc703ef3ddcb68b1ce990f3605.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:Այս մասին սոցցանցերում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Նա նշում է՝ դեկլարացիայում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացվում): Ավելին, ՀՀ-ին կոչ է արվել վերացնել այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել:Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ ՀՀ վարչապետը մինչ այդ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։Հանդիպումից հետո կողմերը հայտնեցին, որ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88997589_244:0:1411:875_1920x0_80_0_0_0f858c2b3bf4c4bbc277807424350b63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա, նիկոլ փաշինյան, հայաստան
տիգրան աբրահամյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թուրքիա, նիկոլ փաշինյան, հայաստան
Խաղաղության պայմանագրի չստորագրվելը Ադրբեջանը ջարդում է Հայաստանի գլխին. Աբրահամյան
10:04 23.06.2025 (Թարմացված է: 10:35 23.06.2025) ՀՀ-ին կոչ է արվել վերացնել «այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել»:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Այս մասին սոցցանցերում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է՝ դեկլարացիայում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացվում): Ավելին, ՀՀ-ին կոչ է արվել վերացնել այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել:
«Հայաստանյան կառավարչի` արցախցիների իրավունքների պաշտպանությունից և, մասնավորապես, հավաքական վերադարձից ու ՀՀ-ի օկուպացված տարածքների թեմայից հրաժարվելու պայմաններում, Ադրբեջանը միջազգային օրակարգ է հրում, այսպես կոչված» «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ներառում է ներկայիս Հայաստանի զգալի մասը: Ավելին, Ադրբեջանի` բանակցային գործընթացում դրսևորվող անհագ հավակնությունների պայմաններում, փաստաթղթի չստորագրվելն էլ ջարդվում է Հայաստանի գլխին,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած
պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։
ՀՀ վարչապետը մինչ այդ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։
Հանդիպումից հետո կողմերը
հայտնեցին, որ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։