https://arm.sputniknews.ru/20250623/katary-zhamanakavvorapespakel-e-ir-odajin-taratsqy-90547975.html
Կատարը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը
Կատարը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է սեփական քաղաքացիների, օտարերկրյա ռեզիդենտների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու հանձնառությունից։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T20:55+0400
2025-06-23T20:55+0400
2025-06-23T21:00+0400
կատար
դոհա
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0d/85732513_0:0:1600:901_1920x0_80_0_0_b4a49cad3cfb1b8a09685058b8bd81fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կատարի իշխանությունները որոշում են կայացրել անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը։Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ-ն։Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
կատար
դոհա
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0d/85732513_82:0:1505:1067_1920x0_80_0_0_f06f96ca92202cd5d1999cf458c7527c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատար, դոհա, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, օդանավակայան
կատար, դոհա, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, օդանավակայան
Կատարը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը
20:55 23.06.2025 (Թարմացված է: 21:00 23.06.2025) Որոշումն ընդունվել է սեփական քաղաքացիների, օտարերկրյա ռեզիդենտների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու հանձնառությունից։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կատարի իշխանությունները որոշում են կայացրել անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը։Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ-ն։
«Սեփական ժողովրդի, օտարերկրյա ռեզիդենտների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար Կատարի համապատասխան ծառայությունները հայտարարել են պետության օդային տարածքը փակելու մասին։ Այսմիջոցները, ի թիվս մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումների, ձեռնարկվել են տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ֆոնին», - ասված է X սոցիալական ցանցում նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը
հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն
անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։