https://arm.sputniknews.ru/20250623/chvert-chenq-katarum-vtangavvor-gvotineri-vrajvov-belavian-irani-vrajvov-trichqneri-masin-90527190.html
«Չվերթ չենք կատարում վտանգավոր գոտիների վրայով». «Բելավիան»` Իրանի վրայով թռիչքների մասին
«Չվերթ չենք կատարում վտանգավոր գոտիների վրայով». «Բելավիան»` Իրանի վրայով թռիչքների մասին
Sputnik Արմենիա
Ավիափոխադրողը մեկնաբանել է ավելի վաղ տարածված այն լուրը, որ Դուբայ-Մինսկ չվերթն իրականացվել է Իրանի օդային տարածքով։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T13:31+0400
2025-06-23T13:31+0400
2025-06-23T13:44+0400
իրանի իսլամական հանրապետություն
ինքնաթիռ
«բելավիա» ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/524/09/5240954_0:208:2001:1333_1920x0_80_0_0_b5006ec5d1caaa7834114b8cce316055.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռները չեն թռչում վտանգավոր գոտիների վրայով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ավիափոխադրողի մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով ավելի վաղ տարածված լուրը, որ Դուբայ-Մինսկ չվերթն իրականացվել է Իրանի օդային տարածքով։Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Flightradar ծառայության տվյալներով՝ բելառուսական ավիաընկերության BRU718 ինքնաթիռը թռչում է Իրանի վրայով։ Աղբյուրն իսկապես ցույց էր տվել, որ Իրանի օդային տարածքում ինքնաթիռ կա։Նշենք, որ «Բելավիայից» հետո հունիսի 22-ի երեկոյան Իրանի հարավում երևացել են տարբեր ավիաընկերությունների 10 ինքնաթիռներ։ Մեծ մասը Դուբայից մեկնել է այլ երկրներ։Flightradar-ը դեռ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը, բայց հարկ է նշել, որ նման դեպք էր գրանցվել նաև 2023 թվականին։ Այդ ժամանակ ընկերությունը հայտնել էր, որ Flightradar-ում խափանում է եղել, քանի որ առանձին անհատներ կեղծում են ինքնաթիռների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները։Հիշեցնենք, որ Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքը ավիափոխադրումների համար փակ է հունիսի 13-ից` իրանա-իսրայելական էսկալացիայի մեկնարկից ի վեր։ Երեկ երեկոյան Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտնեց, որ Բասրայի օդանավակայանը բացվել է, բայց թռիչքների համար սահմանվել է 2 հստակ միջանցք և Պարսից ծոցի կողմից սահմանը հատելու 2 հսկիչ կետ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/524/09/5240954_0:0:1777:1333_1920x0_80_0_0_cb8e81e879990551d36bca1705663455.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, «բելավիա» ավիաընկերություն
իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, «բելավիա» ավիաընկերություն
«Չվերթ չենք կատարում վտանգավոր գոտիների վրայով». «Բելավիան»` Իրանի վրայով թռիչքների մասին
13:31 23.06.2025 (Թարմացված է: 13:44 23.06.2025) Ավիափոխադրողը մեկնաբանել է ավելի վաղ տարածված այն լուրը, որ Դուբայ-Մինսկ չվերթն իրականացվել է Իրանի օդային տարածքով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռները չեն թռչում վտանգավոր գոտիների վրայով։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ավիափոխադրողի մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով ավելի վաղ տարածված լուրը, որ Դուբայ-Մինսկ չվերթն իրականացվել է Իրանի օդային տարածքով։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Flightradar ծառայության տվյալներով՝ բելառուսական ավիաընկերության BRU718 ինքնաթիռը թռչում է Իրանի վրայով։ Աղբյուրն իսկապես ցույց էր տվել, որ Իրանի օդային տարածքում ինքնաթիռ կա։
«Մեր ինքնաթիռը չվերթն իրականացրել է շրջանցելով՝ այն հետագծով, որը մենք հայտարարել էինք Իրանի օդային տարածքի փակումից հետո»,– պարզաբանեցին մամուլի ծառայությունից։
Նշենք, որ «Բելավիայից» հետո հունիսի 22-ի երեկոյան Իրանի հարավում երևացել են տարբեր ավիաընկերությունների 10 ինքնաթիռներ։ Մեծ մասը Դուբայից մեկնել է այլ երկրներ։
Flightradar-ը դեռ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը, բայց հարկ է նշել, որ նման դեպք էր գրանցվել նաև 2023 թվականին։ Այդ ժամանակ ընկերությունը հայտնել էր, որ Flightradar-ում խափանում է եղել, քանի որ առանձին անհատներ կեղծում են ինքնաթիռների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները։
Հիշեցնենք, որ Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքը ավիափոխադրումների համար փակ է հունիսի 13-ից` իրանա-իսրայելական էսկալացիայի մեկնարկից ի վեր։ Երեկ երեկոյան Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտնեց, որ Բասրայի օդանավակայանը բացվել է, բայց թռիչքների համար սահմանվել է 2 հստակ միջանցք և Պարսից ծոցի կողմից սահմանը հատելու 2 հսկիչ կետ։