https://arm.sputniknews.ru/20250623/apateghekatvutjun-e-khachatur-suqiasjani-khvosnaky-gvoghacvats-adamandneri-masin-90524201.html
Խաչատուր Սուքիասյանը հերքում է ՌԴ-ից գողացված ալմաստների գնման դեպքի հետ առնչությունը
Խաչատուր Սուքիասյանը հերքում է ՌԴ-ից գողացված ալմաստների գնման դեպքի հետ առնչությունը
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսնակը վստահեցնում է, որ Խաչատուր Սուքիասյանը ադամանդագործության հետ կապ չունի, մինչդեռ հայկական լրատվամիջոցները գործարարի անունը բազմիցս կապել են... 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T13:05+0400
2025-06-23T13:05+0400
2025-06-23T13:52+0400
հայաստան
ռուսաստան
խաչատուր սուքիասյան
«ալռոսա» ընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122171_0:0:1100:619_1920x0_80_0_0_a83d56e543353078ea37216bdf9cef62.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է պատգամավորի կապը «Ալռոսայից» գողացված ադամանդների հետ։ Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած բանդայի։ Ըստ հաղորդագրության` հափշտակած ալմաստները մուտք են գործել «ADM Diamonds» ՍՊԸ, որի շահառուն Խաչատուր Սուքիասյանն է։ Ալմաստների հափշտակության գործով ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը:Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ նա վստահեցրել է, որ Խաչատուր Սուքիասյանն առհասարակ ներգրավված չէ ադամանդի բիզնեսի մեջ։Ինքը՝ Սուքիասյանը, հարցազրույցներից մեկում ասել էր, որ «ADM Diamond»–ի գործարանի սեփականատերերն իրեն հարազատ մարդիկ են` Արմեն և Արտակ Բաղիկյանները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122171_62:0:1039:733_1920x0_80_0_0_53945ee0de1278968e6af753efceb910.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, խաչատուր սուքիասյան, «ալռոսա» ընկերություն
հայաստան, ռուսաստան, խաչատուր սուքիասյան, «ալռոսա» ընկերություն
Խաչատուր Սուքիասյանը հերքում է ՌԴ-ից գողացված ալմաստների գնման դեպքի հետ առնչությունը
13:05 23.06.2025 (Թարմացված է: 13:52 23.06.2025) Պատգամավորի խոսնակը վստահեցնում է, որ Խաչատուր Սուքիասյանը ադամանդագործության հետ կապ չունի, մինչդեռ հայկական լրատվամիջոցները գործարարի անունը բազմիցս կապել են այդ բիզնեսի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է պատգամավորի կապը «Ալռոսայից» գողացված ադամանդների հետ։ Նա գրառում է արել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ
հայտնել էր, որ ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած բանդայի։ Ըստ հաղորդագրության` հափշտակած ալմաստները մուտք են գործել «ADM Diamonds» ՍՊԸ, որի շահառուն Խաչատուր Սուքիասյանն է։ Ալմաստների հափշտակության գործով ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը:
«Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է»,– գրել է Մկրտչյանը։
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ նա վստահեցրել է, որ Խաչատուր Սուքիասյանն առհասարակ ներգրավված չէ ադամանդի բիզնեսի մեջ։
Ինքը՝ Սուքիասյանը, հարցազրույցներից մեկում
ասել էր, որ «ADM Diamond»–ի գործարանի սեփականատերերն իրեն հարազատ մարդիկ են` Արմեն և Արտակ Բաղիկյանները։