https://arm.sputniknews.ru/20250623/adrbejani-migracivon-scenary-ev-hh-inqnishkhanutjan-khatarumy-gevvorgjani-elujty-ekhkhvum-90547784.html
Ադրբեջանի «միգրացիոն սցենարը» և ՀՀ ինքնիշխանության խաթարումը. Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ–ում
Ադրբեջանի «միգրացիոն սցենարը» և ՀՀ ինքնիշխանության խաթարումը. Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ–ում
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այս օրերին Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությունը թյուրքական կոալիցիայի կողմից կարող է օգտագործվել Հայաստանի... 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T20:44+0400
2025-06-23T20:44+0400
2025-06-23T20:45+0400
արմեն գևորգյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87721051_0:0:800:450_1920x0_80_0_0_cca48df3fbb6340cd53a9ec40cc3830e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ադրբեջանն ագրեսիվ կերպով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։ Այդ մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Առաջընթացի զեկույցի» քննարկման ընթացքում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։Նա հիշեցրել է, որ 2022 թ. ՀՀ իշխանությունները ԼՂ–ն ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս, և այդ ճանաչումը խաղաղություն չբերեց, այլ ընդհակառակը` խրախուսեց Ադրբեջանին` հանդես գալու նոր տարածքային հավակնություններով։Նա հիշեցրել է, որ թյուրքական աշխարհն արդեն նման էթնոքաղաքական անեքսիայի օրինակներ է ցուցադրել Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Սիրիայի որոշ հատվածներում և հաջորդ թիրախը կարող է դառնալ Հայաստանը։Գևորգյանի խոսքով` այս օրերին Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությունը թյուրքական կոալիցիայի կողմից կարող է օգտագործվել Հայաստանի հարավային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու նպատակով։«Բացի ռազմական ագրեսիայի սպառնալիքից, ավելի ու ավելի իրատեսական է դառնում այսպես կոչված «միգրացիոն սցենարը», որը ենթադրում է ժողովրդագրական ներթափանցում Հայաստանի հարավ այսպես կոչված էթնիկ թյուրք փախստականների անվան տակ։ Սրանով Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ կանխամտածված քաղաքականությամբ»,– իր մտահոգությունն է հայտնել պատգամավորը` ավելացնելով, որ նպատակը նույնն է՝ սահմանափակել որպես ինքնիշխան, ինքնորոշված պետություն գոյություն ունենալու Հայաստանի կարողությունը և լուծել «հայկական հարցը»։Նա կոչ է արել Եվրոպային` չօրինականացնել Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը, և խոսքը միայն ադրբեջանական գազի, նավթի կամ միլիարդավոր եվրո ներդրումների մասին չէ։Ըստ նրա` ժամանակն է դադարեցնել այն հակամարտող նարատիվները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար։ՀՀ ԱԳՆ–ն հիասթափված է. «Ստամբուլի հռչակագրում» խեղաթյուրված և միակողմանի ձևակերպումներ կան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87721051_118:0:718:450_1920x0_80_0_0_8eb20462b5cafbb36047ea3a2d51b988.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գևորգյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
արմեն գևորգյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
Ադրբեջանի «միգրացիոն սցենարը» և ՀՀ ինքնիշխանության խաթարումը. Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ–ում
20:44 23.06.2025 (Թարմացված է: 20:45 23.06.2025) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այս օրերին Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությունը թյուրքական կոալիցիայի կողմից կարող է օգտագործվել Հայաստանի հարավային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ադրբեջանն ագրեսիվ կերպով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։ Այդ մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Առաջընթացի զեկույցի» քննարկման ընթացքում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նա հիշեցրել է, որ 2022 թ. ՀՀ իշխանությունները ԼՂ–ն ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս, և այդ ճանաչումը խաղաղություն չբերեց, այլ ընդհակառակը` խրախուսեց Ադրբեջանին` հանդես գալու նոր տարածքային հավակնություններով։
«Սա մարդասիրական նախաձեռնություն չէ, այլ հայկական տարածքների հետագա զավթմանն ուղղված աշխարհաքաղաքական ծրագիր՝ «ադրբեջանցիների հայրենադարձության» պատրվակով։ Սա մարդու իրավունքների հարց չէ։ Սա փորձ է՝ հիբրիդային ճնշման մանրակրկիտ մշակված ռազմավարությամբ խաթարելու Հայաստանի ինքնիշխանությունը՝ ներառյալ ժողովրդագրական մանիպուլյացիաները, պատմական վերաիմաստավորումը և ենթակառուցվածքային պահանջները»,– մասնավորապես ասել է Գևորգյանը։
Նա հիշեցրել է, որ թյուրքական աշխարհն արդեն նման էթնոքաղաքական անեքսիայի օրինակներ է ցուցադրել Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Սիրիայի որոշ հատվածներում և հաջորդ թիրախը կարող է դառնալ Հայաստանը։
Գևորգյանի խոսքով` այս օրերին Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությունը թյուրքական կոալիցիայի կողմից կարող է օգտագործվել Հայաստանի հարավային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու նպատակով։
«Բացի ռազմական ագրեսիայի սպառնալիքից, ավելի ու ավելի իրատեսական է դառնում այսպես կոչված «միգրացիոն սցենարը», որը ենթադրում է ժողովրդագրական ներթափանցում Հայաստանի հարավ այսպես կոչված էթնիկ թյուրք փախստականների անվան տակ։ Սրանով Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ կանխամտածված քաղաքականությամբ»,– իր մտահոգությունն է հայտնել պատգամավորը` ավելացնելով, որ նպատակը նույնն է՝ սահմանափակել որպես ինքնիշխան, ինքնորոշված պետություն գոյություն ունենալու Հայաստանի կարողությունը և լուծել «հայկական հարցը»։
Նա կոչ է արել Եվրոպային` չօրինականացնել Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը, և խոսքը միայն ադրբեջանական գազի, նավթի կամ միլիարդավոր եվրո ներդրումների մասին չէ։
«Եվրոպան անմիջական մասնակցություն ունի այդ ռեժիմի ամրապնդման գործում՝ օրինակ՝ ակտիվ աջակցություն ցուցաբերելով COP29 համաժողովին Բաքվում, անգամ այն բանից հետո, երբ տեղի ունեցան հայերի էթնիկ զտումները և կեղծ «նախագահական» ու «խորհրդարանական» ընտրությունները։ Ավելի տագնապալի էր վերջերս արված հայտարարությունը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թ. պետք է անցկացվի Բաքվում։ Կա լուրջ հավանականություն, որ այդ ժամանակ Ադրբեջանը կփորձի լիարժեք իրականացնել իր «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը և հերթական եվրոպական գագաթնաժողովը օգտագործել արդյունքների լեգիտիմացման նպատակով»,– ընդգծել է Գևորգյանը։
Ըստ նրա` ժամանակն է դադարեցնել այն հակամարտող նարատիվները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար։