00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումները․ ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցЗдание МИД России
Здание МИД России - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2025
Բաժանորդագրվել
Մոսկվան կոչ է անում դադարեցնել ագրեսիան, իրավիճակը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական հուն։



ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի հարձակումները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ինքնիշխան պետության տարածքը հրթիռահրետանային հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը, ինչ փաստարկներով էլ այն ներկայացվի, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որն ավելի վաղ միանշանակ անթույլատրելի էր որակել նման գործողությունները։ Հատկապես մտահոգիչ է, որ հարվածներն իրականացրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է արձագանքել այդ հարձակմանը։
«Իրանական օբյեկտների վրա հարձակումը վնաս է հասցրել միջուկային չտարածման գլոբալ ռեժիմին, որը հիմնված է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա, և դրա վրա հիմնված ՄԱԳԱՏԷ-ի ստուգման և մոնիտորինգի համակարգին»,- հավելել են գերատեսչությունում:
Մոսկվան ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունից ակնկալում է շուտափույթ մասնագիտական և ազնիվ արձագանք՝ առանց լղոզած արտահայտությունների և քաղաքական «հավասարակշռության» հետևում թաքնվելու փորձերի։
Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի օբյեկտիվ զեկույցը գործակալության հատուկ նստաշրջանում քննարկելու համար, որը պետք է տեղի ունենա ամենամոտ ժամանակները:
ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
ԱՄՆ-ն Իրանի «երեք կետերին» իր հարվածներով ներքաշվել է նոր հակամարտության մեջ. Մեդվեդև
Լրահոս
0