https://arm.sputniknews.ru/20250622/hrvomi-pap-levvon-xiv-y-khaghaghutjan-kvoch-e-arel-merdzavvor-arevelqin-masnavvorapes-iranin-90498557.html
Հռոմի պապ Լևոն XIV-ը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին, մասնավորապես` Իրանին
Հռոմի պապ Լևոն XIV-ը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին, մասնավորապես` Իրանին
Sputnik Արմենիա
Հռոմի պապ Լևոն XIV-ը շեշտել է, որ այսօր, ավելին քան երբևէ, մարդկությունն աղաղակում է խաղաղության մասին։ Ուստի չի կարելի հակամարտությունը հրահրող խոսույթով... 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T18:35+0400
2025-06-22T18:35+0400
2025-06-22T18:58+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
հռոմի պապ լևոն xiv
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88756773_0:151:2899:1782_1920x0_80_0_0_cbbf43d1f9e2c7c2092cc39fce63ab8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ամբողջ միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու Մերձավոր Արևելքում պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել։ Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակնօրյա աղոթքի ժամանակ խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին` անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին։Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում արդեն իսկ ողբերգական իրավիճակ է ստեղծվել, որը Իսրայելն ու Պաղեստին միջև հակամարտությամբ է պայմանավորված։ Ստեղծված իրավիճակում տեղի բնակչության ամենօրյա տառապանքները կարող են մոռացության մատնվել, հատկապես Գազայում և այլ հատվածներում, ուր մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը գնալով ավելի հրատապ է դառնում։Հռոմի պապ Լևոն XIV-ը շեշտել է, որ այսօր, ավելին քան երբևէ, մարդկությունն աղաղակում է խաղաղության մասին։ Ուստի չի կարելի հակամարտությունը հրահրող խոսույթով հանդես գալ։Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի փակմանը
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88756773_161:0:2738:1933_1920x0_80_0_0_2b26d72c7865fd8077369d058cefec4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հռոմի պապ լևոն xiv, ամն
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հռոմի պապ լևոն xiv, ամն
Հռոմի պապ Լևոն XIV-ը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին, մասնավորապես` Իրանին
18:35 22.06.2025 (Թարմացված է: 18:58 22.06.2025) Հռոմի պապ Լևոն XIV-ը շեշտել է, որ այսօր, ավելին քան երբևէ, մարդկությունն աղաղակում է խաղաղության մասին։ Ուստի չի կարելի հակամարտությունը հրահրող խոսույթով հանդես գալ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ամբողջ միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու Մերձավոր Արևելքում պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել։ Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակնօրյա աղոթքի ժամանակ խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին` անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին։
«Պատերազմը չի լուծում խնդիրները, ընդհակառակը, այն խորացնում է դրանք և խորը վերքեր է առաջացնում ժողովուրդների պատմության մեջ: Թող դիվանագիտությունը լռեցնի զենքերը: Թող ազգերը կերտեն իրենց ապագան խաղաղության գործերով, այլ ոչ թե բռնությամբ և արյունալի հակամարտություններով»,- ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը:
Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում արդեն իսկ ողբերգական իրավիճակ է ստեղծվել, որը Իսրայելն ու Պաղեստին միջև հակամարտությամբ է պայմանավորված։ Ստեղծված իրավիճակում տեղի բնակչության ամենօրյա տառապանքները կարող են մոռացության մատնվել, հատկապես Գազայում և այլ հատվածներում, ուր մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը գնալով ավելի հրատապ է դառնում։
Հռոմի պապ Լևոն XIV-ը շեշտել է, որ այսօր, ավելին քան երբևէ, մարդկությունն աղաղակում է խաղաղության մասին։ Ուստի չի կարելի հակամարտությունը հրահրող խոսույթով հանդես գալ։
«Ոչ մի զինված հակամարտության հաղթանակ չի կարող փոխհատուցել մայրերին իրենց ապրած ցավը, երեխաների վախն ու գողացված ապագան»,–ասել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը
հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն
անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: