https://arm.sputniknews.ru/20250622/emeny-paterazm-e-hajtararel-amn-in-ev-israjelin-i-pashtpanutjun-irani-90473505.html
Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի
Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի
Sputnik Արմենիա
Հութները խոստանում են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա։ 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T11:28+0400
2025-06-22T11:28+0400
2025-06-22T11:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
եմեն
հութի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277753_0:64:1600:964_1920x0_80_0_0_0c3c673b7f168efeef069c9ae9da6402.jpg
ԵՐԵՎԱՆ, հունիսի 22 — Sputnik. Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային, ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։Նշվում է, որ հութները հետևում են տարածաշրջանում ռազմական ակտիվությանը և պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց տարածքները պաշտպանելու համար։Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները այլևս չի հարձակվի եմենցի ապստամբների վրա, քանի որ հութները հայտնել են ռազմական գործողություններից հրաժարվելու իրենց պատրաստակամությունը։Հիշեցնենք` նաև, որ ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ (դրանք կարող են կրել 13 տոննա GBU-57A/B MOP «բունկերային» ռումբեր): Օգտագործվել է նաև երեսուն «Tomahawk» թևավոր հրթիռ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277753_115:0:1486:1028_1920x0_80_0_0_601d8530bebe93342a54ea29442c3ff9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, եմեն, հութի
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, եմեն, հութի
Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի
11:28 22.06.2025 (Թարմացված է: 11:29 22.06.2025) Հութները խոստանում են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա։
ԵՐԵՎԱՆ, հունիսի 22 — Sputnik. Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային, ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։
«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը։ Մենք կսրենք և կընդլայնենք հակամարտությունը մինչև այս ագրեսիան Իրանի դեմ դադարի», - ասել է նա Al Jazeera-ին։
Նշվում է, որ հութները հետևում են տարածաշրջանում ռազմական ակտիվությանը և պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց տարածքները պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները այլևս չի հարձակվի եմենցի ապստամբների վրա, քանի որ հութները հայտնել են ռազմական գործողություններից հրաժարվելու իրենց պատրաստակամությունը։
Հիշեցնենք` նաև, որ ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ (դրանք կարող են կրել 13 տոննա GBU-57A/B MOP «բունկերային» ռումբեր): Օգտագործվել է նաև երեսուն «Tomahawk» թևավոր հրթիռ։