https://arm.sputniknews.ru/20250622/chinastany-datapartel-e-irani-vra-amn-i-hardzakumy-ev-patrast-e-ognel-khaghaghutjan-hastatmany-90494925.html
Չինաստանը դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը և պատրաստ է օգնել խաղաղության հաստատմանը
Չինաստանը դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը և պատրաստ է օգնել խաղաղության հաստատմանը
Sputnik Արմենիա
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները սրում են լարվածությունը Մերձավոր Արևելքում։ 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T16:29+0400
2025-06-22T16:29+0400
2025-06-22T16:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
ամն
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90494253_0:160:3072:1888_1920x0_80_0_0_e957c5a44c530f5675e4b5346762ef44.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Պեկինը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա և հարվածները միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության տակ, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը:Նշվում է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև սրում լարվածությունը Մերձավոր Արևելքում:Պեկինը կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին, հատկապես Իսրայելին, հնարավորինս շուտ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել կողմերի միջև:ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90494253_171:0:2902:2048_1920x0_80_0_0_6b90a24e1662cbc7ae4cf1f75b2254ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, ամն, հրթիռակոծություն
իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, ամն, հրթիռակոծություն
Չինաստանը դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը և պատրաստ է օգնել խաղաղության հաստատմանը
16:29 22.06.2025 (Թարմացված է: 16:33 22.06.2025) Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները սրում են լարվածությունը Մերձավոր Արևելքում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Պեկինը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա և հարվածները միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության տակ, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը:
«Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, համախմբել ջանքերը և պաշտպանել արդարությունը, ինչպես նաև ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնման համար»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև սրում լարվածությունը Մերձավոր Արևելքում:
Պեկինը կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին, հատկապես Իսրայելին, հնարավորինս շուտ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել կողմերի միջև:
ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը
հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն
անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: