00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն պատերազմ չի փնտրում․ Պենտագոնը՝ Իրանին հարվածելու մասին

© Getty Images / Andrew HarnikԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պենտագոնը հայտարարել է, որ Իրանին հարվածներ հասցնելու գործողությունը շաբաթներով պատրաստվել է բարձր ճշգրտությամբ և գաղտնիությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. «Իրանի միջուկային հավակնությունները» ոչնչացվել են ԱՄՆ-ի հարվածներից հետո, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Նա ասել է, որ հարձակումն ուղղված չի եղել իրանական զորքերի կամ քաղաքացիական անձանց դեմ: Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունը կրել է «Կեսգիշերային մուրճ» անվանումը, այն գաղտնի պատրաստվել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում:
Հարվածների համար օգտագործվել են յոթ B-2 ռմբակոծիչներ, որոնք 14 հակաբունկերային ռումբ են նետել ստորգետնյա օբյեկտների վրա։ Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել է ավելի քան 120 ինքնաթիռ, դրանք Իրանի տարածքում մնացել են շուրջ 20 րոպե:
Ընդհանուր առմամբ, միջուկային օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել է 75 զինամթերք։
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո եկել է «դեպի խաղաղություն շարժվելու» ժամանակը, Վաշինգտոնը դա է ակնկալում Թեհրանից:
«ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի փնտրում, բայց պատրաստ է վճռականորեն պաշտպանել իր շահերն ու դաշնակիցներին տարածաշրջանում»,–ասել է նախարարը:
Ընդ որում, նա սպառնացել է, որ ԱՄՆ-ի հարվածներին Իրանի ցանկացած ուժային արձագանք կստանա պատասխան, որը «ուժով զգալիորեն կգերազանցի» գիշերային գրոհները:
Հեգսեթը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը «ուղղված չէ ռեժիմի փոփոխությանը»:
Ավելի վաղ Իսրայելը չէր բացառել այաթոլլա Խոմեյնիի սպանությունը, Թրամփը պնդում էր, որ ԱՄՆ-ը չի ծրագրում վերացնել նրան «համենայն դեպս հիմա»:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Լրահոս
0