00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն Իրանի «երեք կետերին» իր հարվածներով ներքաշվել է նոր հակամարտության մեջ. Մեդվեդև

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը  - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2025
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը դեմ է Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններին:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ԱՄՆ-ն Իրանի «երեք կետերին» իր հարվածներով ներքաշվել է նոր հակամարտության մեջ, իսկ Իրանի քաղաքական ռեժիմը ոչ միայն պահպանվել է, այլև ուժեղացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր տելեգրամյան ալիքում։
«Միջուկային ցիկլի կրիտիկական ենթակառուցվածքը, ըստ ամենայնի, չի տուժել կամ աննշան է տուժել։ Ուրանի հարստացումը, իսկ այժմ կարելի է ուղիղ ասել` միջուկային զենքի արտադրությունը կշարունակվի», - նշել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ մի շարք երկրներ պատրաստ են ուղղակիորեն Իրանին մատակարարել իրենց միջուկային զինամթերքը։ Ընդ որում, Իսրայելը հարվածի տակ է, պայթյուններ են որոտում, մարդիկ խուճապի մեջ են։
Մեդվեդևն ընդգծել է, որ Իրանում ժողովուրդը համախմբվում է հոգևոր ղեկավարության շուրջ, ընդ որում՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր նրան չեն համակրել նրանց նախկինում: Իսկ աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը դեմ է Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններին։
Նա կարծում է, որ նման «հաջողություններով» Թրամփը խաղաղության Նոբելյան մրցանակի չի արժանանա, չնայած այդ անվանակարգի ողջ ծախվածությանը:
«Թրամփը, ով ներկայացել էր որպես խաղաղություն բերող նախագահ, ԱՄՆ-ի համար նոր պատերազմ է սկսել․․․ Այսպիսի հաջողություններով Նոբելյան խաղաղության մրցանակը Թրամփին չի ժպտա, նույնիսկ հաշվի առնելով այդ անվանակարգի ծախու լինելը։ Լավ սկիզբ է, շնորհավորում եմ, պարո՛ն նախագահ»,- գրել է Մեդվեդևը։
ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Լրահոս
0