https://arm.sputniknews.ru/20250622/amn-i-harvatsy-irani-mijukajin-objektnerin-cucadrakan-er-arevelaget-karine-gevvorgjan-90476313.html
ԱՄՆ-ի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին ցուցադրական էր. արևելագետ Կարինե Գևորգյան
ԱՄՆ-ի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին ցուցադրական էր. արևելագետ Կարինե Գևորգյան
Sputnik Արմենիա
Փորձագետի խոսքով` հետագա գործողություններն ուղղակիորեն կախված են Իրանի արձագանքից և ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակից։ 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T12:46+0400
2025-06-22T12:46+0400
2025-06-22T13:18+0400
կարինե գևորգյան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
իսրայել
հրթիռակոծություն
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50518538_0:0:1600:901_1920x0_80_0_0_d6ed3e890b20a805a9fa95f037fb0092.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին շատ զգույշ և ցուցադրական էր, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Կարինե Գևորգյանը։ԱՄՆ-ն այս գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:Նա նշեց, որ այս փուլում դժվար է որևէ բան կանխատեսել, քանի որ ամեն ինչ ուղղակիորեն կախված է Իրանի արձագանքից և ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակից։Նրա խոսքով՝ ներկայում նաևտեղեկատվական պատերազմ է ընթանում, շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը ԱՄՆ-ում և ինչ կանի Իրանը «դեմքը փրկելու» համար։Գևորգյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում հիմա գիշեր է, ուստի իրավիճակն այսօր երեկոյան ավելի տեսանելի կլինի։ Նա չբացառեց սադրանքները, նույնիսկ եթե Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը նոր հարվածի հրաման չտա։ Քաղաքագետը հավանական համարեց այլոցդրոշի ներքո ահաբեկչական գործողությունները, օրինակ՝ Իրանի դրոշի ներքո ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումը։Ինչ վերաբերում է հունիսի 22-ի հետ համեմատություններին (ԱՄՆ-ի հարվածը Իրանին հասցվել է Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 84-րդ տարելիցին, որը դավադրության տեսությունների պատճառ դարձավ - խմբ.), Գևորգյանը նշեց, որ չի կարծում, որ ԱՄՆ-ն դիտավորյալ է հարվածն իրականացրել Հիշատակի և վշտի օրը, սակայն հիշեցրեց, որ անկախ նրանից, թե հունիսի 22-ը ինչ հետևանքներ կարող է պատճառել, այն ավարտվում է մայիսի 9-ով։Իրանն առաջին անգամ օգտագործել է «Kheibar Shekan» հրթիռները Իսրայելի դեմ հարձակման ժամանակ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50518538_124:0:1547:1067_1920x0_80_0_0_7be65eccbb16b690af56cd822104e693.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարինե գևորգյան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, իսրայել, հրթիռակոծություն, միջուկային զենք
կարինե գևորգյան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, իսրայել, հրթիռակոծություն, միջուկային զենք
ԱՄՆ-ի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին ցուցադրական էր. արևելագետ Կարինե Գևորգյան
12:46 22.06.2025 (Թարմացված է: 13:18 22.06.2025) Փորձագետի խոսքով` հետագա գործողություններն ուղղակիորեն կախված են Իրանի արձագանքից և ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին շատ զգույշ և ցուցադրական էր,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Կարինե Գևորգյանը։
ԱՄՆ-ն այս գիշերը
հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Նա նշեց, որ այս փուլում դժվար է որևէ բան կանխատեսել, քանի որ ամեն ինչ ուղղակիորեն կախված է Իրանի արձագանքից և ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակից։
«Մենք կկարողանանք որոշակի կանխատեսում անել՝ հիմնվելով ԱՄՆ-ում իրավիճակի զարգացման վրա։ Թրամփի հակառակորդներն արդեն իսկ խռովվել են և ցանկանում են իմպիչմենտ հայտարարել նրան։ Բացի այդ, դեռևս բաց է մնում այն հարցը, թե արդյոք ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը հրաժարական կտա, թե ոչ», - ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ ներկայում նաևտեղեկատվական պատերազմ է ընթանում, շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը ԱՄՆ-ում և ինչ կանի Իրանը «դեմքը փրկելու» համար։
Գևորգյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում հիմա գիշեր է, ուստի իրավիճակն այսօր երեկոյան ավելի տեսանելի կլինի։ Նա չբացառեց սադրանքները, նույնիսկ եթե Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը նոր հարվածի հրաման չտա։ Քաղաքագետը հավանական համարեց այլոցդրոշի ներքո ահաբեկչական գործողությունները, օրինակ՝ Իրանի դրոշի ներքո ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումը։
Ինչ վերաբերում է հունիսի 22-ի հետ համեմատություններին (ԱՄՆ-ի հարվածը Իրանին հասցվել է Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 84-րդ տարելիցին, որը դավադրության տեսությունների պատճառ դարձավ - խմբ.), Գևորգյանը նշեց, որ չի կարծում, որ ԱՄՆ-ն դիտավորյալ է հարվածն իրականացրել Հիշատակի և վշտի օրը, սակայն հիշեցրեց, որ անկախ նրանից, թե հունիսի 22-ը ինչ հետևանքներ կարող է պատճառել, այն ավարտվում է մայիսի 9-ով։